Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը չի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրխանյանի պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ միջնորդությունը մերժելով՝ դատարանը նշել է, որ դրանով զբաղվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:
Այս պահին փաստաբանը պատրաստվում է այդ հարցով դիմել ՔԿՀ վարչության ղեկավարությանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում