Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունը

Փետրվար 08,2016 11:53

Փետրվարի 2-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Սույն փաթեթի ընդունման արդյունքում, ՏՄՊՊՀ (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի) նախագահն այլևս չի կարող որևէ կուսակցության անդամ լինել, ինչպես այսօր է։

Սույն փաթեթը քննարկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդում, և սա մեր առաջին հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնությունն է: Մենք գտնում ենք, որ այս փաթեթի ընդունումը կնվազեցնի ամենաբարձր մակարդակով իրականացվող հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մասնավորապես, մեր կողմից առաջարկված օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել այս բոլոր մարմինների պաշտոնատար անձանց քաղաքական չեզոքությունը: Խնդիրն այն է, որ այս մարմիններն իրենց լիազորությունների անաչառ իրականացման համար, որպես հիմնաքարային պայման, պետք է անկախ լինեն պետական մարմիններից, առանձին պաշտոնատար անձանցից, տնտեսվարող սուբյեկտներից և նշվածների հետ փոխկապակցված անձանցից: Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները և քաղաքական  այլ պաշտոններ զբաղեցնող անձիք չափազանց հաճախ համընկնում  են և անձը, լինելով միաժամանակ ինչպես այդ մարմիններից որևէ մեկի, այնպես էլ որոշակի կուսակցության անդամ, չի կարող անկաշկանդ իրականացնել իր լիազորությունները, իսկ այստեղ, ըստ էության, անխուսափելի է շահերի բախումը: Այսինքն, ակնհայտ է, որ անձը չի կարող անաչառ լինել որոշակի քաղաքական թիմի, որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ համապատասխան դեպքերում վարչական վարույթ հարուցելու, խախտումները գրանցելու և որակելու, պատժամիջոցներ կիրառելու ընթացքում, երբ ինքը ևս միաժամանակ այդ նույն թիմի անդամ է: Ինչպե՞ս կարող են որևէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ և այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից և լինել անկողմնակալ:

Լուսավոր Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29