Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի տեղը քվեարկություն կատարած կինը դատարանին միջնորդեց գործը քննել արագացված դատաքննության կարգով

Փետրվար 08,2016 11:49

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Պապոյանի նախագահությամբ սկսվել է Վարդանուշ Աթեյանի գործով դատաքննությունը: Վարդանուշ Աթեյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, լինելով 8/20 ընտրատեղամասի հանձնաժողովի կազմում, Օգանովի 80շ 30 բնակարանում հաշվառված անձանց տվյալների դիմաց կատարել է գրառում նշված անձանց փոխարեն, նրանց փոխարեն կատարելով քվեարկություն:

Այսօր Վարդանուշ Աթեյանը միջնորդեց դատարանին արագացված դատաքննության կարգով իրականացնել դատաքննությունը:

Vardanush_Ateryan

Այս պահին դատարանը տասը րոպեով ընդմիջել է դատական նիստը, որ համոզվի, թե մեղադրյալը լիովին հասկանում է արագացված դատաքննության հետեւանքները: Այս կարգով դատաքննության ընթացքում դատարանը չի հետազոտելու ապացույցները եւ մեղադրյալը դատավճիռը բողոքարկելու հնարավորություն չի ունենա:

Վարդանուշ Աթեյանը դատարանում խոստովանեց, որ իրեն մեղավոր է ճանաչում, ապա ներկայացրեց իր առողջականին վերաբերող տվյալներ, ասաց՝ հոգեպես առողջ է, ֆիզիկապես՝ վատառողջ:

Նշենք, որ դատական նիստին ներկայացել են այս գործով երեք վկաները:

Մեղադրյալի պաշտպանը դատարանին ներկայացրեց նաեւ բնութագիր՝ իր աշխատավայրից՝ համատիրությունից, նրա ընտանիքի կազմին, առողջությանը վերաբերող այլ տվյալներ: Մասնավորապես, որ իր խնամքի տակ է հաշմանդամ ամուսինը ու ինքն էլ նույնպես հաշմանդամ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29