Կանանց մրցաշարում, որը նաեւ Ռուսաստանի 2016 թվականի գավաթի փուլ էր, համեմատաբար հաջող հանդես եկավ հայաստանցի Լիլիթ Գալոյանը (նկար 1): Հայ շախմատիստուհին վեցերորդ տուրում նույնիսկ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հաջորդ երկու տուրերում կրած պարտություններից եւ եզրափակիչ պարտիայում խաղացած ոչ-ոքիից հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Սուսաննա Գաբոյանը, հանգրվանեց 37-րդ տեղում:
Մրցաշարին մասնակցում էր նաեւ ՀՇՖ նախկին ներկայացուցիչ, իսկ ներկայումս Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուխանովան (նկար 2): Նա ինը հնարավորից 5,5 միավորով 30-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ open.moscowchess.com