Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի փոխվարչապետը, Կիմ Չեն Ընի հրթիռը և «Հայկական ռադիոն»

Փետրվար 08,2016 10:36

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը կառավարությունում ղեկավարում է պաշտպանական-արդյունաբերական համալիրը, «հումորային» է համարում Հարավային Կորեայի հետախուզության այն տեղեկությունը, որ Ռուսաստանն է մասեր տրամադրել Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռի համար:

«Հարավային Կորեայի հետախուզության հայտարարություններն իրենց անեկդոտային բովանդակությամբ վերջին շրջանում, գնալով ավելի շատ, սկսել են հիշեցնել «Հայկական ռադիոն»,- գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Լի Չխոլ Վուն, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարել էր, որ օրերս Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի առանցքային դետալները տրամադրել է Ռուսաստանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29