Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ աշխատակազմում ՀՀ-ն ներկայացված կլինի ավելի քան 30 ներկայացուցչով

Փետրվար 08,2016 10:33

Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ քաղաքացիներին նոր պաշտոններ կտրվեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

Նրա խոսքերով, ԵԱՏՄ պայմանագրով սահմանված է, որ ավելի քան 30 ՀՀ քաղաքացի կարող է ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի աշխատակազմում:

«ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների քաղաքացիների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում մասնակցության հավասարության սկզբունք, ըստ այդմ` Կոլեգիայի անդամների, դեպարտամենտների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակի մեկ հինգերորդ մասը պետք է ներկայացված լինեն անդամ երկրների քաղաքացիներից՝ հաշվի առնելով, որ այժմ ԵԱՏՄ կազմում ներգրավված են հինգ երկրներ: Ինչպես գիտեք, ԵԱՏՄ պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից , որով սահմանված է, որ մինչև 2016 թվականի փետրվար ԵԱՏՀ կգործի Մաքսային միության հանձնաժողովի կառուցվածքով և համապատասխանաբար նրանում ընդգրկված աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև այդ ժամկետի ավարտը»,- ասաց Կարայանը:

Ըստ փոխնախարարի՝ հավասար ներկայացվածության սկզբունքը ապահովվել էր միայն ԵԱՏՀ կոլեգիայի կազմում, որտեղ 2015 թվականից նշանակվել էին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ: Արդեն 2016 թվականի փետրվարից ամբողջապես պետք է կիրառվի անդամ երկրների քաղաքացիների հավասար ներկայացվածության սկզբունքը, ըստ նախնական պայմանավորվածության` դեպարտամենտների 5 տնօրենների, դեպարտամենտների տնօրենների 13 տեղակալների հաստիքներում պետք է նշանակվեն ՀՀ քաղաքացիներ:

«Ներկայումս ՀՀ կառավարությունը անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ քննարկում է ԵԱՏՄ հանձնաժողովի նոր կառուցվածքը, ըստ որի նախատեսվում է 25 դեպարտամենտի տնօրենի և 65 դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոններ: Միաժամանակ քննարկվում է ըստ ոլորտների դեպարտամենտների տնօրենների և դրանց տեղակալների հաստիքների բաշխման հարցը, և մենք աշխատանքներ ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում հաստիքներ ստանալու համար»,- հավելեց Սուրեն Կարայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29