ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք–Քարվաճառ, Ալագյազ–Արթիկ և Ուրասար–Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Ապարան–Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան–Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ–ին (Մեղրիի սար), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում և Վարդենիսում բուք է:
Կապան–Գորիս–Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում մառախուղ է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: