Հայաստանում ընտրական բողոքների և դիմումների իրավական համակարգը բավականաչափ մանրամասնած է, և այն բնութագրվում է պաշտոնականացված ընթացակարգերի կողմից, նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցում:
Ի լրումն Հանրաքվեի մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի, բողոքները և դիմումները կարգավորվում են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով և Վարչական դատավարության մասին օրենսգրքով: Այս համակարգը, ընդհանուր առմամբ, նախկինում մեկնաբանվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից՝ անտեղի բարդության համար, և դրա արդյունավետությունը մտահոգության առարկա է։ Հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին և գործողություններին (կամ անգործությանը) առնչվող դիմումները բողոքարկվում են ավելի բարձր մակարդակի հանձնաժողովներում։
Այս բողոքները կարող են ներկայացվել դիտորդների և վստահված անձանց կողմից՝ նրանց իրավունքների խախտման դեպքում, հանձնաժողովի անդամների կողմից, ինչպես իրենց, այնպես էլ ցանկացած այլ անձի իրավունքների խախտման դեպքում և ցանկացած այլ անձի կողմից, ում անհատական ընտրական իրավունքները խախտվել են։
Բողոքները ներկայացնելու այս իրավական կանոնները նախապես քննադատվել են ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից որպես չափից դուրս սահմանափակ և, որ այն չի ապահովում արդյունավետ իրավական պաշտպանություն օրենքի խախտումների դեպքում։ Սույն հանրաքվեի ընթացքում, օրինակ, առանձին դիտորդների բողոքները քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ընդունվել էին, սակայն չէին ընդունվել նրանց այնտեղ տեղակայած և հավատարմագրած ՀԿ-ի բողոքները ։ Եթե նման բողոքները ներկայացվում էին իրավաբանների կողմից՝ առանձին դիտորդների անունից, ապա ԿԸՀ-ն պահանջում էր պատշաճ կերպով վավերացրած լիազորագրեր ի հաստատումն, որ այդ փաստաբանները ներկայացնում են դիտորդներին։
Կարդացեք նաև
ԿԸՀ-ի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են Վարչական դատարանում։ Վարչական դատավարության մասին օրենսգիրքը նաև թույլ է տալիս բողոքարկել բոլոր վարչական մարմինների, այդ թվում, Հանրաքվեի ավելի ցածր աստիճանի հանձնաժողովների որոշումները անմիջականորեն Վարչական դատարան: Սա, թեև ստեղծում է տեսական հնարավորություն, որ նույն բողոքը կարող է միաժամանակ ներկայացվել ավելի բարձր մակարդակի ընտրական հանձնաժողով և Վարչական դատարան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ի զրուցակիցները չեն արտահայտել որևէ մտահոգություն հնարավոր իրար հակասող որոշումների վերաբերյալ, շնորհիվ այդ մարմինների միջև եղած արդյունավետ հաղորդակցության։
Բողոքներ ներկայացնելու և հանրաքվեի հանձնաժողովների կողմից դրանց քննարկման ժամկետները (համապատասխանաբար երկու և հինգ օր) մինչև քվեարկության օրը բավարար են, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի զրուցակիցները այդ առումով որևէ մտահոգություն չեն արտահայտել։ Քվեարկության օրը Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների (ՏԸՀ) որոշումների վերաբերյալ բողոքները, ինչպես նաև տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել Հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովներին (ԸԸՀ) քվեարկությանը հաջորդող օրը՝ միայն ժամը 12.00-ից 18.00-ի միջև ընկած ժամանակահատվածում:
Այս վերջնաժամկետը ակնհայտորեն չափից դուրս սահմանափակող է, հաշվի առնելով, որ քվեաթերթիկների հաշվարկը բազմաթիվ ընտրատեղամասերում տևում է մինչև վաղ առավոտ և բողոքատուները բավարար ժամանակ չեն ունենում պատճառաբանված և հիմնավորված բողոքները պատշաճ կերպով պատրաստելու համար։
Քաղաքացիական դիտորդական մի կազմակերպություն դեկտեմբերի 7-ին մինչև վերջնաժամկետի ավարտը ԸԸՀ-ներ և ԿԸՀ է ներկայացրել 40 դիմում-բողոքներ, ինչպես նաև հաջորդ օրը ներկայացրել է մի շարք դիմում-բողոքներ: ԿԸՀ-ն ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ին ներկայացրել է այդ բողոքները որպես վատ հիմնավորված և վավերագրված, և առանց քննության առնելու, նրանց մեծ մասը մերժվել են ըստ էության։
ԿԸՀ-ն նաև մերժել է հետագա խնդրանք-դիմումները՝ հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը և հետաքննել ենթադրյալ խախտումները՝ ըստ ընթացակարգային հիմքի կամ խախտումների վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պատճառով։
ԿԸՀ-ի որոշումները հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարանում՝ միայն Նախագահի կողմից կամ խորհրդարանի անդամների (ԽԱ) առնվազն մեկ հինգերորդի կողմից։ Դիմումներ ներկայացնելու այս սահմանափակ իրավական կարգավիճակը (տես՝ Հանրաքվեի Օրը և Արդյունքների Հրապարակում) կասկածի տակ է դնում ընտրական շահագրգիռ կողմերի համար դատական պաշտպանության առկայությունը։ Սահմանադրական դատարանը իր տրամադրության տակ ունի 50 օր՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու համար, որը կարող է երկարացվել ևս մեկ ամսով, որը չափից դուրս երկար ժամկետ է ընտրական վեճերը ողջամիտ ժամկետներում լուծելու համար։
Հանրաքվեի/ընտրությունների վարչարարության և դատարանների նկատմամբ վստահության և հավատի բացակայության պատճառով ընտրական վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել է: