Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Շալուայի, Արախիշի, Վակունիսի, Վաղազինի,
Արտաշավիի և Նորաշենիկի գյուղական համայնքներում փետրվարի 5-6-ին կայացան ղեկավարների հաշվետվություններ, որոնց բացի նշված համայնքների բնակիչներից ներկ եղան նաև ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Տիգրան Աթանեսյանը, վերաբնակեցման բաժնի վարիչի պաշտոնակատար Վահագն Դադայանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի վերաբնակեցման վարչության աշխատակից Կարեն Աբրահամյանը և կրթության բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը և «Քաշաթաղի պետական հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանը: Նշված համայնքները գտնվում են Հակարիի արևելյան վտակ Շալուայի հիմնականում ձախակողմյան հատվածում՝ Բերձոր շրջկենտրոնից 30-70կմ հյուսիս: Վերջին տեղացած առատ ձյունը դժվարություններ է ստեղծել դեպի նշված բնակավայրեր ձգվող ճանապարհին: Բացի սառցակալումից ու ցեխից, քիչ չեն նաև քարաթափումները; Եվ տեղ-տեղ մեծ քարերը մաքրում էինք ճանապարհից: Այս հատվածում բնակչության հիմնական զբաղմունքն անսանապահությունն է և մեղվաբուծությունը: Զարգացած է նաև այգեգործությունը: Նշված 6 համայնքներում ընդհանուր կա մոտ 1300 խոշոր, 1200 մանր եղջերավոր անասուն, 1100-ից ավելի մեղվափեթակ, 1000-ից ավելի թռչուն, մի քանի հարյուր խոզ, մի քանի տասնյակ ձի, այլ կենդանիներ: Տարածքը հարուստ է անտառներով, խոտհարքերով, արոտավայրերով: Պատմական անցյալով հարուստ այս տարածաշրջանում պահպանվել են հայոց մի քանի եկեղեցիներ, վանական համալիրների ավերակներ, հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր: Բոլոր համայնքներն էլ ազատագրվել էն 1993 թ. գարնանը, վերաբնակեցումն սկսվել է 1994-95 թվականներից: Ներկա դրությամբ տարածքի բնակչության հիմնական խնդիրները բնակելի ու օժանդակ տների նորոգումն է, խմելու և ոռոգման ջրի, ճանապարհների բարեկարգումը, որոշներում կապի, համակարգի բարելավումն ու միացումը, Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակումը, կենցաղային պայմանների բարելավումը, երիտասարդության զբաղվածության, նորաստեղծ ընտանիքների՝ բնակարանով ապահովելու հարցերը և այլն: Բոլոր համայնքների բյուջեն ձևավորվում է պետական հատկացումներով՝ 4-8 միլիոն դրամ գումարի չափով: Սեփական եկամուտները տատանվում են 30-100 հազար դրամի սահմաններում: Որոշ բնակավայրերում մշակում են նաև բանջարաբոստանային բույսեր: Անցած տարի նշված համայնքները Ստեփանակերտում մասնակցեցին Բերքի տոնին:
Շալուայի համայնքի(կազմված Շալուա, Հիմնաշեն. Վերիշեն և Քարուտ գյուղերից) ղեկավար Գևորգ Գևորգյանը ներկայացրեց, որ համայնքում ընդհանուր կա 23 ընտանիք՝ 105 բնակչով: Անցած տարի համայնքից հեռացել է 2 ընտանիք(տեղափոխվել են հարևան Արախիշ համայնք), վերաբնակեցվել մեկը՝ 4 անձով: Ծնվել է 2 երեխա՝ տղա ու աղջիկ: Դպրոցում սովորում են 15 աշակերտ՝ 4 համակարգ-դասարանում: Աշխատողների թիվը նույնպես տասնհինգ է՝ 8 ուսուցիչ և 7 տեխնիկական: Անցած ուստարում դպրոցն ավարտել են 2 շրջանավարտ, առաջին դասարան են ընդունվել 3 երեխա: Աշակերտներից 7-ը հաճախում են Հիմնաշենից, երկուսը՝ Վերիշենից, մնացածը՝ Շալուայից: Նախադպրոցական երեխաների թիվը՝ 11: Դպրոցի սենյակներից մեկը հատկացվել է համայնքի ակումբին: Ակումբավարը տեղեկացրեց, որ անցած տարում տարբեր միջոցառումներ են կազմակերպել դպրոցի հետ և առանձին: Նշեց, որ հոգևոր տոներին այցելում են գյուղում պահպանված միջնադարյան եկեղեցի, մոմեր վառում: Շալուա գյուղը փռված է համանուն գետի ձախ ափին, ունի պատմական անցյալ: Բազիլիկ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, այժմ ունի հիմնանորոգման խնդիր: 9-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հակոբյանը դիմեց կառավարության ներկայացուցիչներին խնդրելով արագացնել համացանց ունենալու հարցը՝ ավելացնելով, որ իրենք դպրոցում անցնում են ինֆորմատիկա առարկան, բայց տեսականից գործնականի չեն հասնում: Տ. Աթանեսյանը հավաստեց, որ մինչ այս տարվա ավարտը շրջանի բոլոր համայնքները կունենան համացանցին միանալու հնարավորություն: Բնակչության կողմից հնչեցին նաև մասնավոր հարցեր՝ շինանյութի, ջրի խողովակի, անասնավարկի, բնակարանի կառուցման, սեփականաշնորհման և այլն: Համայնքի բնակիչները 2014 և 2015 թվականներին ակտիվ մասնակցություն ունեցան երկրի սահմանների պաշտպանության և հենակետերի ինժեներական աշխատանքներն իրականացնելու գործում: Նույն ոգևորությամբ մասնակցում են նաև համապետական այլ միջոցառումներին: Այս աշխատանքներին անմասնակից չեն նաև մնացած համայնքները: Ներկաները համայնքի ղեկավարի հաշվետվությունը գնահատեցին բավարար՝ հայտնելով գոհունակություն Գ. Գևորգյանի աշխատանքից:
Հաջորդ համայնքը՝ Արախիշը, բաղկացած է 8 բնակավայրերից, սակայն գտնվելով շրջկենտրոնից հեռու, բարձրադիր մասում, որոշ բնակավայրերում քիչ է բնակչության թիվը: Համայնքի ղեկավար Համիկ Մկրտչյանը 2014 թ. հոկտեմբերին է ընտրվել(արտահերթ): Հաշվետվությունը ներկայացրեց Մովսեսաշեն(անվանակոչվել է ի պատիվ Մովսես Գորգիսյանի) գյուղում գործող հիմնական դպրոցում: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Արախիշ համայնքն ունեցել է 25 ընտանիք՝ 83 բնակչով: Հաշվետու տարում ծնվել է 4 երեխա, վերաբնակեցվել 2 ընտանիք: Դպրոցում սովորում են 17 աշակերտ՝ 1-ով ավելի անցած ուստարվա համեմատ: Աշակերտների և ուսուցիչների մի մասը կրթօջախ է հաճախում Շալուայի ափին ընկած Վազգենաշեն գյուղից՝ հատկացված մեքենայով: Դպրոցին հարկավոր են ռուսաց լեզվի, մաթեմատիկայի ուսուցիչներ: Անցած տարի ԼՂՀ կառավարության կողմից համայնքին հատկացվել է «Բելոռուս» տրակտոր: Այստեղ առկա է նաև տրանսպորտային փոխադրամիջոցի պակաս: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը հավաստեց, որ կառավարության կողմից հատկացվելիք առաջին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան կհատկացվի Արախիշ համայնքին: Վազգենաշենում բնակվող Արտակ Կյուրեղյանը դժգոհում է, որ մեծ ընտանիքով բնակվում են փոքր տան մեջ, որը նաև նորոգման խնդիր ունի: Մովսեսաշենում վերջերս բնակություն հաստատած Հայկ Սարգսյանը նշեց, որ իր ընտանիքին(1 դպրոցական երեխա) հատկացված բնակելի տունը նույնպես նորոգման խնդիր ունի, հարկավոր է կարգավորել խմելու ջրի և էլ. հոսանքի հարցը: Ա. Մխիթարյանը նշեց, որ այս համայնքին առաջնահերթությամբ նաև շինանյութ կհատկացվի: Կառավարության ներկայացուցիչները նույնպես հավաստեցին, որ ընթացքում հարցերը հնարավորին լուծում կստանան: Իսկ այն հարցին, ինչպես են գնահատում համայնքի ղեկավարի գործուենությունը, բնակիչները համարեցին բացասական: Դժգոհ են Հ. Մկրտչյանի աշխատանքից:
Վակունիսի գյուղական համայնքի կազմում է նաև Խաչինտափ գյուղը, որտեղ բնակվում է 8 հոգիանոց մեկ ընտանիք(3 դպրոցական): Համայնքի ղեկավար Էդիկ Զաքարյանի հաշվետվությունը կայացավ Վուրգ Ոսկանյանի անվան հիմնական դպրոցում(տնօրեն՝ Հեղինե Բախշյան), որն այս պահին ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի հատկացումներով հիմնանորոգվում է: 1993 թվականի մարտի 31-ին գյուղի մոտակայքում թշնամու ծուղակն ընկած Սիսիանի ջոկատից 11 քաջորդի՝ հրամանատար Վուրգ Ոսկանյանի հետ մարտիրոսվեցին այստեղ: Մեկ տարի անց գյուղը վերաբնակեցվեց: Այժմ ունի 15 ընտանիք՝ 54 բնակչով: Դպրոցի 5 համակարգ-դասարանում սվորում են 23 աշակերտ, աշխատում 12 ուսուցիչ, կա հայոց լեզվի, մաթեմատիկայի, տարրական դասարանների ուսուցիչների կարիք: Համայնքում կա 10 նախադպրոցական երեխա, որոնցից 2-ը հաջորդ ուստարում կհաճախեն առաջին դասարան: Դպրոցում գործում է նաև Բերձորի մարզադպրոցի շախմատի խմբակը(7 սան)՝ միջազգային կարգի մրցավար Արշակ Լալայանի ղեկավարությամբ: Վակունիսում գործում են 2 մասնավոր ընկերություն՝ «Մայիս Մաթևոսյան» ԱՁ-ն և «ՍԱԳԱՍ» ՍՊԸ-ն: Համայնքապետարանում աշխատում են 5 հոգի, կա բուժքրոջ կարիք: Բնակիչների մեծ մասը համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատեց բավարար:
Կարդացեք նաև
Վաղազինը հիշատակվում է Գտչավանքի հայտնի արձանագրությունում, վերաբնակեցվել 1995-ին: Համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանն ընտրվել է անցած տարվա սեպտեմբերին և պաշտոնավարում է 2015-ի հոկտեմբերից: Նախ շնորհակալություն հայտնեց համագյուղացիներին վստահության համար և տեղեկացրեց՝ գյուղում կա 10 տնտեսություն՝ 70 բնակչով, որոնցից 30-ը ժամանակավոր բացակայում են: Կարևորեց, որ կա բնակչության բնական աճ: Հիմնական դպրոցում սովորում են 9 աշակերտ, որոնցից 5-ը Մազուլյաններ են՝ 12 զավակ ունեցող ընտանիքից: Նախադպրոցականների թիվը՝ 10, որոնցից 2 հոգի եկող տարի կհաճախեն առաջին դասարան: Դպրոցի 8 ուսուցիչներից 3-ը՝ Դավիթ Մազուլյան, Տաթև Մարգարյան և Ռազմիկ Մանուկյան, նույն դպրոցի նախկին սաներ են: Համայնքն ունի 3171հա տարածք, որից մոտ 1300-ը արոտավայր է, 60-ը՝ խոտհարք, մնացածն օգտագործվում է այլ նպատակով: Բնակչության հիմնական զբաղմունքը մեղվաբուծությունն է: Ընդհանուր կա 160 փեթակ՝ անցած տարվա համեմատ 15-ով ավելի: Գտնում են, որ այդ համեմատաբար եկամտաբեր ճյուղ է. Նպատակ ունեն մոմաթերթի արտադրությամբ էլ զբաղվեն: Անասուն քիչ են պահում(մոտ 55 խոշոր եղջերավոր անասուն): Ոռոգման ջրի բացակայության պատճառով հողագործությունը նույնպես առաջնային չէ: Համայնքի նորընտիր ղեկավարը, անդրադառնալով այս ամիսներին աշխատակազմի կատարած աշխատանքներին, նշեց, որ մշակվել է գյուղի զարգացման քառամյա ծրագիր, և համայնքի ողջ բնակիչներով այն կիրականացնեն: Ներկա բնակիչները համայնքի ղեկավարի մի քանի ամսվա կատարածն համարեցին բավարար:
Վաղազինից անտառամիջյան կարճ ճանապարհով նեկնեցինք Արտաշավի: Այս ճանապարհի բարեկարգման համար դիմեցին 2 համայնքների բնակիչները: Արտաշավին տարածքի առաջին վերաբնակեցված(1994 թ.) գյուղերից է: Միջնադարում ունեցել է եկեղեցի, որտեղ նույնիսկ ավետարաններ են գրվել: Խորհրդային տարիներին Հայոց եկեղեցին և մոտակա գերեզմանատունն ամբողջությամբ ավերվել են: Այնուամենայնիվ պահպանվել են մոտ 10 խաչքար ու տապանաքար՝ ամբողջությամբ և կոտրված: Համայնքի ղեկավար Էդիկ Միքայելյանի հաշվետվությունը կայացավ Լեոնիդ Ազգալդյանի անվ միջնակարգ դպրոցում: Կրթօջախը վերջերս է հիմնանորոգվել, սակայն հատակն ամբողջությամբ վնասվել է ոչ ճիշտ շինարարությունից ու խոնավությունից: Արտաշավին ունի 30 ընտանիք՝ 144 բնակչով, որոնցից 5-ը ծնվել են անցած տարի: Նախադպրոցական երեխաների ընդհանուր թիվը՝ 9: Դպրոցի 10 համակարգ-դասարաններում սովորում են 43 աշակերտ, որից 21-ը գալիս են հարևան Նորաշենիկ գյուղից: Համայնքապետարանի աշխատանքների մասին խոսելով՝ համայնքապետը տեղեկացրեց, որ հաշվետու տարում տեղի է ունեցել ավագանու 6 նիստ, կայացվել 7 որոշում: Արտաշավին չունի համայնքապետարան և բուժկետ: Համայնքում գործում է նաև ակումբ, որի ծախսերը կազմում են 1.143.000 դրամ: Ակումբի կատարած աշխատանքները ներկայացրեց ակումբավարը՝ նշելով, որ բնակչության մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են կազմակերպել: Արտաշավիին կառավարության կողմից հատկացվել է նաև «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որն ուղերթներ է կատարում դեպի Բերձոր և օգտագործվում որպես շտապօգնության մեքենա: Դպրոցի տնօրեն Վերա Խաչատրյանը կարևորեց շենքի ջեռուցման և հատակի վերանորոգման հարցը: Գնալով վտանգավոր է դառնում դասարաններում քայլելը. փտած փայտերը կոտրվում են, իսկ կաթսայատունը լավ չի գործում: Այստեղ նույնպես բնակիչները համայնքապետարանի աշխատանքը գնահատեցին բավարար: Նորաշենիկի գյուղական համայնքը կազմված է Վարդուտ և Նորաշենիկ գյուղերից: Վերջինս գտնվում է Արտաշավիից մոտ 2 կմ արևելք: Ունի 12 ընտանիք՝ 73 բնակիչ: Բնակելի տների մեծ մասը սեփականաշնորհված է, աշխատանքներն ընթանում են: 2015-ին գյուղում ծնվել է 2 ախջիկ և մեկ տղա: Եվս 8 երեխաներ համալրում են նախադպրոցականների թիվը: Իսկ 21 դպրոցական հաճախում են Արտաշավիի դպրոց: Տեղափոխությունը կայանում է հատկացված մեքենայով: Վարդուտը շրջանի նոր հիմնված բնակավայրերից է, գտնվում է շրջկենտրոնից մոտ 30 կմ հյուսիս՝ Շալուա գետի ձախ ափին: Կառուցվել է 2000 թվականից հետո: Այժմ ունի 13 ընտանիք՝ 53 բնակչով: Գյուղում գործում է միջնակարգ դպրոցը, որը բացվել է 2007-ին, ունի 15 աշակերտ, 9 ուսուցիչ, 5 տեխաշխատող: Նորաշենիկի գյուղական համայնքի ղեկավար Ծովինար Խաչատրյանը նույնպես 2015 թ. սեպտեմբերին է ընտրվել և պաշտոնավարում է հոկտեմբերից: Հաշվետվությունը կայացավ դպրոցում: Տեղեկացրեց, որ Վարդուտում գործում է բժշկական ամբուլատորիա(բժիշկ և բուժքույր), որը ծառայում է տարածքի բնակչությանը, կա համայնքապետարան: Անցած նոյեմբերից համայնքին հատկացվել է «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որը շաբաթը մեկ ուղերթ է կատարում դեպի Բերձոր: Կարևորեց, որ համայնքի տարածքում կա մոտ 25հա ջրովի տարածք, որի մշակման համար այս տարի մոտ 500մ ջրատար է մաքրվել: Հաշվետու տարում կարգավորվել է համայնի գիշերային լուսավորման հարցը: Անդրադառնալով համայնքի չլուծված խնդիրներին. կարևորեց Նորաշենիկ գյուղի խմելու և ոռոգման ջրի կարգավորումը, ներգյուղական ճանապարհների բարեկարգումը, հատկացված մեքենայի նորոգումը, բնակարանների նորոգումը, շինանյութի հատկացումը և այլն; Իրենց անձնական խնդիրներով կառավարության և շրջվարչակազմի ներկայացուցիչներին դիմեցին բնակիչները: Բժշկական ամբուլատորայի բժիշկ Դավիթ Խաչատրյանը դիմռց, որ ամբուլատորիային մեքենա հատկացվի, քանի որ տարբեր բնակավայրերից կանչեր են լինում, իսկ մեքենա չկա: Դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը տեղեկացրեց, որ դպրոցը գործում է 5 համակարգ-դասարանով, ունի քիմիա-կենսաբանության և պատմության ուսուցչի կարիք: Հարց բարձրացվեց նաև մանկապարտեզ ունենալու համար: Համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատվեց բավարար: Վ. Դադայանը նշեց, որ մանկապարտեզը պահանջում է մի շարք պայմաններ, որոնք համայնքում բացակայում են; Ինչ վերաբերում է շինանյութի հատկացմանը, ոռոգնան ու խմելու ջրի ջրատարների կարգավորմանը, մնացած խնդիրներին՝ նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեցին, որ դրանք լուծում կստանան առաջնակարգ: Բոլոր համայնքներում նչած խնդիրները գրանցվեցին կառավարության ներկայացուցիչների կողմից, եղան բացատրություններ, պարզաբանումներ, առաջարկներ, խոստումներ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ