Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտերը ընտրական հակաօրինական գործողությունների հնարավորություն են տալիս

Փետրվար 07,2016 16:51

Հանրաքվեների անցկացման կարգը հիմնականում կարգավորվում է 1995 թ․ Սահմանադրությամբ (վերջին փոփոխությունը 2005 թ.), 1991 թ․ Հանրաքվեի մասին օրենքով (այսուհետ` Հանրաքվեի մասին օրենք) և 2011 թ. Ընտրական օրենսգրքով: Մնացած համապատասխան օրենսդրությունը ներառում է՝ Հավաքների ազատության մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը և Քրեական օրենսգիրքը: Իրավական դաշտը, ընդհանուր առմամբ, ապահովում է ամուր հիմք` հանրաքվեների անցկացման համար։

Ըստ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի՝ Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցի՝ իրենց մինչ այդ արված հանձնարարականները բազմիցս կարևորել են հետագա միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ բարելավելու հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, այդ թվում, բարելավել ընտրողների ցուցակների ճշգրտությունը, կանխարգելել հանրային միջոցների չարաշահումը քարոզարշավի ժամանակ, ուժեղացնել երաշխիքները քվեարկության օրը ընտրախախտումների կանխարգելման համար, ինչպես նաև բարձրացնել բողոքի մեխանիզմները և ընտրախախտումների նկատմամբ պատասխանատվությունը։

Հանրաքվեի մասին օրենքը գրեթե ամբողջովին փոխվել է 2015 թ հուլիսին՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել այն Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի հետ: Վերջին փոփոխությունները inter alia փոխել են հանրաքվեի հանձնաժողովների լիազորությունները՝ ներառել են ավելի մանրամասն կանոններ քարոզչության, լրատվամիջոցների մատչելիության և քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ. թարմացվել են քվեարկության, քվեները հաշվարկելու, հանրաքվեի արդյունքների հաստատման ընթացակարգերը, ինչպես նաև բողոքների և բողոքարկման ընթացակարգերը։

Անմիջապես քվեարկությունից առաջ Հանրաքվեի մասին օրենքի հիմնական դրույթների փոփոխությունը, այնուամենայնիվ, չի համարվում բարենպաստ գործունեություն: Չնայած Հանրաքվեի մասին օրենքը հաճախ հղում է կատարում Ընտրական օրենսգիրքը, նրանք լիովին ներդաշնակեցված չեն։

Ընտրական օրենսգիրքը, որը փոփոխվել է 2015թ․նոյեմբերին, թույլատրում է ընտրողների նույնականացումը ընտրատեղամասերում ըստ կենսաչափական նույնականացման քարտերի, որոնք վերջերս լայնամասշտաբորեն ներդրվել են։ Այս փոփոխությունը առաջացրեց հակասություններ, և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ի որոշ զրուցակիցները մտահոգություն հայտնեցին, որ այն հնարավորություն է ստեղծում ընտրական հակաօրինական գործողությունների համար, քանի որ բացակայում են համարժեք երաշխիքներ բազմակի քվեարկության դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29