ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հանրաքվեի փորձագիտական խումբը վերջնական զեկույցում հակասություններ է գտել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ:
Ըստ Հանրաքվեի մասին օրենքի, հանրաքվեներն անցկացվում են հիմնված համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Բոլոր 18 տարին լրացրած քաղաքացիները ունեն քվեարկելու իրավունք, բացառությամբ նրանց, ովքեր գտնվում են ազատազրկման մեջ կամ դատարանի վճիռով՝ ճանաչվել են անգործունակ: Բոլոր ազատազրկվածներին ընտրական իրավունքից զրկումը՝ անկախ գործած հանցանքի ծանրությունից, չի համապատասխանում ԵԱՀԿ հանձնարարականներին և միջազգային այլ պարտավորություններին ու չափանիշներին:
Մտավոր թերություն ունեցող անձանց քվեարկության իրավունքից զրկելը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Օրենքը նախատեսում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի զինծառայողները, ինչպես նաև ձերբակալված ու կալանավորված անձինք կարողանան իրականացնել քվեարկելու իրենց իրավունքը։