Փետրվարի լույս 7-ի գիշերն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանից տեղեկացանք , որ գիշերվա ժամը 2-ից մինչեւ 2.40-ը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծվել է գյուղի տարածքը: Դրա հետեւանքով կախվել, փլման եզրին է գյուղի տներից մեկին կից պատը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ