Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Կարելի է փոխնախարար Արման Թաթոյանին խոշտանգումների մասնագետ համարել»

Փետրվար 07,2016 11:47

Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոշտանգումների գծով ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արման Թաթոյանը ի պատասխան ՄԻԵԴ-ի հարցմանը 2008 թվին Նուբարաշենում իմ նկատմամբ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի գրել է. «Դիմորդը իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի օգտագործել»:12705199_1088836804494939_2201366586277811170_n (1)

Հատկանշական է, որ երբ դատարանում ես ներկայացնում էի կալանավայրում իմ նկատմամբ կատարված բռնությունները ՝ դատավորը ինձ պարբերաբար ընդհատում էր, ասելով.«էդ ձեր մեմուառները ինձ չեն հետաքրքրում»:

Ահա իրավամբ կարելի է փոխնախարար Արման Թաթոյանին խոշտանգումների մասնագետ համարել…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Գասպարի ջան, ինքն ասում է՝ ,,Դուք բոլոր հնարավոր ինստանցիաներին չեք բողոքել, առ այն, որ տվյալ խոշտանգումները Ձեր սրտով չեն!,, Այլապես մարդիկ ոնց հասկանային թե ինչը չես սիրում? Իսկ թե դիմել ես ախպեր ջան, ուրեմն պիտի հանես ու ցույց տաս, ասենք, բանտպետի, կամեր կամ զոն նայողի գրավոր պատասխանները, որ տեսնենք ,,մեմուառներ,, չես պատմում:

  2. Լուսինե says:

    Ֆեյսբուքյան օգտատիրոջ ներկայացրած տեղեկությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն: Վ.Գասպարիի գործով դիրքոորոշումը ՄԻԵԴ է ուղարկվել 2012թ., ինչի մասին նշում է հենց ինքը Վ.Գասպարին: Արման Թաթոյանը փոխնախարար է նշանակվել 2013թ. նոյեմբերի 19-ին, ինչը երևում է հենց նրա կենսագրության մեջ նշված տվյալներից: Արման Թաթոյանը ՄԱԿ և ԵԽ Խոշտանգումների կոմիտեների հետ հարաբերությունների պատասխանատու է հենց փոխնախարար լինելու կարգավիճակի ուժով (այսինքն՝ 2013 թվականից) և այդ առումով նույնպես որևէ առնչություն չի ունեցել Վ.Գասպարիի գործի հետ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29