Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր պղպեղով եւ ֆետա պանրով թանձրուկ

Փետրվար 07,2016 12:30

Այս թանձրուկը (սոուսը) հրաշալի համադրվում է ե՛ւ մսի, ե՛ւ ձկան, ե՛ւ հավի, ե՛ւ բանջարեղենի հետ: Այն այնքան համեղ է, որ կարող է լավ նախուտեստ լինել՝ հացի կամ կրեկերների վրա քսած վիճակում: Իսկ պատրաստելը րոպեների հարց է:

Անհրաժեշտ մթերքները

Կարմիր թարմ պղպեղ- 5-7 հատ

Սխտոր- 1-2 պճեղ

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Ֆետա պանիր- 50-100 գրամ (կախված այն բանից, թե որքա՞ն աղի եք ուզում լինի թանձրուկը)

Պատրաստման եղանակը

Կարմիր պղպեղն ու սխտորը խորովեք:

pxpexi-sous-1

Մաքրեք եւ լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղն ու ֆետա պանիրը եւ լավ հարեք:

pxpexi-sous2

pxpexi-sous3

Լցրեք ապակե տարայի մեջ եւ դրեք սառնարան 1-2 ժամով: Վերջ. թանձրուկը պատրաստ է: Եթե ցանկանում եք այն որոշակի կծվություն ունենա, ըստ ճաշակի ավելացրեք աղացած չիլի կամ մի քանի կաթիլ «Տաբասկո»: Թանձրուկը կարող եք մատուցել կարտոֆիլի պյուրեի հետ, խորոված բանջարեղենի, ցանկացած մսեղենի հետ:

pxpexi-sous4Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «թանձրուկ» բառը շատ հաւնեցայ

    կ’աւելցնեմ բառամթերքիս

    մէկ յաղթանակ եւս, օտար լեզուների վրայ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29