Ռիո դե ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր:
Որոշ երկրներ արդեն հայտարարում են, թե Խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Մարականա» ստադիոնում ո՞վ է տանելու պետական դրոշը: Հասկանալի է, որ այդ պատիվը տրվելու է լավագույններին, նրանց, ովքեր իրենց երկրի պատիվը բարձր են պահել միջազգային մրցասպարեզներում: Մասնավորապես, արդեն հայտնի է, որ Դանիայի դրոշը տանելու է թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին:
ՀԱՕԿ-ը մեր դրոշակակրին որոշելու ժամանակ դեռ ունի: Եթե որոշում կայացվի այդ պատիվը վստահել գործող մարզիկի, իսկ Հայաստանն արժանավորներ ունի, կարծում ենք՝ ընտրությունը կատարելիս կարեւոր կլինի օլիմպիական խաղացանկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ