Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ուս-ուսի տված»

Փետրվար 06,2016 22:10

Օրերս ես մի առիթով լսեցի գուսան Հայկազունու «Հայեր, միացեք» հրաշալի երգը եւ զգացի, որ դրա էմոցիոնալ ազդեցությունն ինձ համար նույնն է, ինչ 25 տարի առաջ: Ես այս դեպքում էլ եմ, երեւի, փոքրամասնության մեջ, որովհետեւ միջին սերնդի հայաստանցիներից հարյուր հազարավոր մարդիկ այս քառորդ դարում վերանայել են իրենց հայացքները, հիասթափվել են, չարացել են, դարձել են ցինիկ եւ անհավատ: Անշուշտ, նրանք հիմքեր ունեն, եւ եթե նրանց  հիշեցնես «ուս-ուսի տված» բառերը, նրանք գուցեեւ զայրանան ու երկար մենախոսություն արտասանեն այս 25 տարվա իշխանությունների մասին՝ բողոքներով եւ անեծքներով լեցուն: Զայրույթը երեւի արդար է, չնայած կյանքիս փորձն ինձ հուշում է, որ նման էմոցիաները թուլացնում են մտածելու, տրամաբանելու ունակությունը:

Բայց 20-25 տարեկանների մի մասի մոտ ես տեսնում եմ բոլորովին այլ մոտեցում: Նրանք էլ, անշուշտ, գիտեն մեր երկրի բոլոր արատները, բայց դա նրանց մոտ հիասթափության եւ ցինիզմի չի հանգեցնում: Նրանք մեծացել են այս՝ լավ թե վատ պետության պայմաններում, եւ «ուս-ուսի տված»-ն ընկալում են ոչ թե իրենց հիասթափությունների բեկումով, այլ՝ որպես հավերժ, անբեկանելի արժեք, որը պետք է առանձնացնել մակերեսային եւ  ժամանակավոր ընկալումներից: Հենց այդ սերնդի արական սեռի ներկայացուցիչներն են այսօր կանգնած սահմանին:

…Անցած տարի, նոյեմբերի 13-ին, երբ Փարիզի «Ստադ դե Ֆրանս»  մարզադաշտի մոտակայքում ահաբեկչություն տեղի ունեցավ, ներսում մի քանի ժամ անցկացրած հանդիսատեսները երգում էին Ֆրանսիայի օրհներգը: Դա, ի դեպ, լավագույնս հերքում է «Եվրոպայի մայրամուտի» մասին հերթական խոսակցությունները:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Չէի ասի, որ հայրենասեր լինելով փոքրամասնության մեջ ենք հայտնվում: Ցինիկներ և անհավատներ միշտ էլ եղել են, բայց մարդկության ավանգարդը եղել են ու կմնան նվիրյալներն ու ռոմանտիկները: Ինչքան էլ շուրջս ստամոքսով մտածող մարդիկ տարբեր մեկնաբանություններ անեն, միևնույն է՝ Հայրենիքը իմ համար հավերժական ու սուրբ մեծություն է, և երբեք այն իմ համար նույնական չի եղել ինչ որ մի կամ մի քանի անձի անուն ազգանունի հետ: Հայրենիքը հավերժ է, իսկ անձերը, որքան էլ ազդեցիկ լինեն, անցողիկ են, և միայն իրենց հայրենանվեր գործերով կարող են մնալ պատմության էջերում, կամ հակառակ պարագայում՝ մոռացության մատնվել… փոշիանալ

  2. Հրաչյա Մարտիրոսյան says:

    Սիրելի երիտասարդություն… դուք եք մեր երկրի տերը, իսկ մենք` միջին սերնդի ներկայացուցիչներս, շատ ենք մեղավոր ձեր այսօրվա թերությունների համար:
    Եթե մեկ հատիկ երգը երիտասարդի սրտում հուզմունքի է վերածվում, ապա պատկերացրեք, թե ինչպիսի հրաշք կլիներ, եթե այսօրվա հեռուստատեսությամբ ցուցադրվող թափթփուկ սերիալների փոխարեն հնչեին հայրենասիրական երգեր և ցուցադրվեին ֆիլմեր, նվիրված հայրենիքի համար դարերով իրենց կյանքը նվիրաբերած հայ հերոսներին և ազգանվեր գործունեությամբ զբաղվող մարդկանց: Մենք ենք մեղավոր, քանի որ ամեն ինչ վեր ենք ածել դրամի ու ամեն ինչի արժեքը գնահատում ենք դրամով: Շատ եմ վաղենում այն մտքից, որ այդ արժեքը հատուկ է հային: Դրա համար էլ լքում ենք մեր հողը ու ցավոք, դարերով միշտ այդպես է եղել:
    Կարծում եմ պետք է աշխատել անել այնպես, որ հայ երիտասարդը, ինչպիսի վատ պայմաններում էլ լինի, ոչ թե լքի հայրենիքը, այլ պայքարի, աշխատի ու հասնի նրան, որ վաղը ավելի լավ ապրի իր հայրենիքում, որովհետև միայն հայրենիքում կարելի է լինել և ոչ թե մայն ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29