Լրահոս
Օրվա լրահոսը

Սեբաստացիները «Ղափամա» պատրաստեցին. (ֆոտոշարք)

Փետրվար 06,2016 20:25

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր սկսվել են մի շարք ստուգատեսների հայտերի ընդունումը: Մեկնարկը նշանավորվեց «Ղափամա» միջոցառմամբ: Կրթահամալիրի սաները եւ ծնողները «Ղափամա» էին պատրաստել եւ անուշեղենի հետ ցուցադրել առանձին տաղավարներում:

«Սա ավանդական միջոցառում է, ամեն տարի հավաքվում ենք եւ «Ղափամա» պատրաստում: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվն օրհնության կարգ է կատարում, ապա սկսվում է միջոցառումը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կրթահամալիրի սան Էմմա Իսախանյանը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Մենք բավականին կապված ենք ազգային ավանդույթների հետ: Ես եւ եղբայրս շատ ենք սիրում խոհարարությամբ զբաղվել, տարբեր ուտեստներ պատրաստել: Ինքներս հետաքրքիր բաղադրատոմսեր ենք գտնում եւ պատրաստում՝ նաեւ հայկական խոհանոցի ուտեստներ»,-հավելեց նա: Մեր զրուցակցի խոսքով՝  նմանօրինակ միջոցառումները նպաստում են, որպեսզի սաները եւ նրանց ծնողները ճանաչեն եւ պահպանեն ազգային ավանդույթները. «Մենք պետք է մեր մշակույթի կրողը լինենք»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները եւ նրանց ծնողները ազգային պարեր պարեցին:

Լուսանկարները՝ Aravot.am-ի

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29