Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է հանրակրթական «Դիջիթեք» ստուգատեսը (Տեսանյութ)

Փետրվար 06,2016 17:42

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է «Հանրակրթական Դիջիթեք 2016. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 8-րդ ստուգատեսը, որի նպատակն է՝ հանրակրթության ոլորտում կիրառել եւ տարածել թվային միջոցներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Ստուգատեսի հայտերն արդեն ընդունվում են: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հանրակրթական «Դիջիթեք» ստուգատեսի համակարգող Էմմա Իսախանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ «Դիջիթեք»-ը համակարգում են ոչ թե կրթահամալիրի ուսուցիչները, այլ սաները. «Ստուգատեսն ունի 14 անվանակարգ, որոնք համապատասխան պահանջներ են ներկայացնում: Մասնակիցները պետք է պատրաստեն դրանց համապատասխան աշխատանք՝ տեսանյութերի եւ այլ ձեւաչափով նյութերի տեսքով: Օրինակ, անվանակարգերից մեկը կոչվում է «Դիջիթեքը՝ ընտանիքում»: Մասնակիցը պետք է ներկայացնի, թե ընտանիքում ինչպես են օգտագործվում թվային տեխնոլոգիաները՝ ֆոտոխցիկը, հեռախոսը, ձայնագրիչը եւ այլն»,-պատմեց Էմման:

Կրթահամալիրում մեկնարկել են նաեւ բնագիտատեխնիկական ստեղծագործության, հանրակրթական մարմնամարզական, «Կարդում ենք…» եւ «Մայրենի լեզու» ստուգատեսները: Փետրվարի 8-18-ը ստուգատեսների կայքերում, նաեւ mskh.am-ում առցանց կքննարկվեն սաների եւ դասավանդողների ստուգատեսային նյութերը, կրթահամալիրում կկազմակերպվեն վարպետության դասեր, ցուցադրություններ, ուսումնական նյութերի և պիտույքների տոնավաճառ։ Ձևավորված են ստուգատեսների հանձնաժողովները, որոնք կգնահատեն ներկայացված նյութերը և կընտրեն հաղթողներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29