«Կդժվարանամ որոշակի տեսակետ արտահայտել»,- փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով մարդու իրավունքի պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին, ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ խմբակցության նիստին ներկա է եղել, երբ Արման Թաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մասին տվյալներ. «Ես ինքս չեմ մասնակցել այդ քննարկումներին: Քննարկումներն իսկապես լուրջ էին, որովհետեւ մի շարք պատգամավորներ բավականին ուշ եկան մեր Հաշվեքննիչ պալատի անդրանիկ նիստին, ես չեմ մասնակցել, եւ կդժվարանամ Ձեր հարցին պատասխանել»:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե մյուս թեկնածուները՝ Մակար Եղիազարյանը եւ Զարուհի Փոստանջյանը որքանո՞վ են համապատասխանում այդ պաշտոնին, քանի որ քաղաքական գործիչի պահվածքը եւ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը շատ տարբեր բաներ են. «Այդ հարցերի մասին հստակ կարելի է ասել, երբ որ հարցը քննարկվի, եւ այդ հարցի քննարկման ժամանակ կտրվեն հարցեր, պատասխաններ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև