«Քննարկումները շարունակվում են այնպես, ինչպես շարունակվում էին»,- փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության ընթացքին ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Սակայն, նա դժվարացավ պատասխանել, թե որ հարցերի շուրջ են քննարկումներն ընթանում, քանի որ ինքը չի մասնակցում այդ քննարկումներին. «Ես կարծում եմ չարժե խոսել այն բաների մասին, որոնք այսօր ակնհայտ չեն: Մենք խոսում ենք համագործակցության մասին, թե ինչ ձեւաչափ կունենա համագործակցությունը, հայտնի չէ, ինչ ժամկետում նա կգործի, եւս հայտնի չէ: Դա կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ: Այս ամեն ինչը այդ քննարկումների փուլում են հիմա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Նաիրա Զոհրաբյանի տեսակետին, թե կարճաժամկետ համագործակցությունները անարդյունավետ են, նա պատասխանեց. «Ես հարգում եմ իր տեսակետը: Համագործակցության տարբեր ֆորմատներ կան, եւ եթե այդ ֆորմատներից մեկը անընդունելի լիներ, այդ ֆորմատը գոյություն չէր ունենա: Կան խնդիրներ, որոնք ենթադրում են կարճաժամկետ համագործակցություն, կան խնդիրներ՝ միջնաժամկետ, կան խնդիրներ՝ երկարաժամկետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև