Ղազախստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ճանապարհ են բացում դեպի Եվրասիական տնտեսական տարածություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը:
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Ղազախստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ակտիվ զարգանում են բոլոր ուղղություններով:
«Մենք իրականացնում ենք համատեղ ծրագրեր տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում: Ամրապնդվում են նաև առևտրային կապերը: Եթե Թուրքիան «դուռ» է դեպի Եվրոպա, ապա Ղազախստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Եվրասիական տարածություն»,- ասել է Դավութօղլուն, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև