Լրահոս
Օրվա լրահոսը

«2015 թվականին, նախորդ տարվա համեմատ, բերման ենթարկված քաղաքացիների թիվը 8 անգամ ավելացել է»

Փետրվար 06,2016 15:30

«Երկար տարիներ Հայաստանը լավ կամ վատ գնում էր ժողովրդավարության ուղով: Մեծ հայտնություն չեմ անի, եթե ասեմ, որ 2015 թվականը ժողովրդավարության առումով հետընթաց էր»,- այս մասին «Արտաքին քաղաքականություն եւ լուսաբանում» թեմայով սեմինարի ընթացքում, անդրադառնալով «Եվրասիական տնտեսական միության» առաջին արդյունքներին, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ եթե 2014 թվականին Հայաստանի ոստիկանությունը հավաքների վայրերից բերման էր ենթարկել 52 քաղաքացիների, ապա 2015-ին այդ թիվը դարձավ 380, «այսինքն` 8 անգամ աճել է: Անգամ, եթե Բաղրամյանի բոլոր ցույցերը հանվեն, միեւնույնն է անհամեմատ ավելի մեծ է»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բազմաթիվ ցույցեր եղել են նաեւ 2013 թվականին, սակայն 2015 թվականի ցուցանիշն անհամեմատ ավելի մեծ է. «2013 թվականին 260 հոգի է բերման ենթարկվել: Դա էլ այն դեպքում, երբ ընտրություններ եղան, տրանսպորտի թանկացման դեմ ցույցը եղավ, Պուտինը եկավ: Պուտինը, եթե այս տարի գար, 1000 հոգի բերման կենթարկվեին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ժողովրդավարության ուղիից շեղելու հիմնական պատճառը՝ այսպէս կոչուած արմատական, անմիտ ակտիվիզմն է. որու համար ոչ մի՛ կանոն չկայ, ներառեալ ժողովրդավարության ամենանախնական կանոնները

    քաոսի, տղայական քմայքներու եւ անարխիայի «քաղաքականութիւն»,
    հազիւ գոյութիւն ունեցող երկրի մը մէջ

    կացութիւնը դեռ վատթարանալու է, հաստատ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29