ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի մտնի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող իր աշխատասենյակ: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, ԿԳ նախարարությունը տեղափոխվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառավարական-վարչական նոր համալիր:
Նույն շենք են տեղափոխվելու նաեւ Արդարադատության, Արտաքին գործերի, Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարական-վարչական նոր համալիրի բացումը կայացել էր անցյալ 2015 թ. դեկտեմբերի 5-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև