Aravot.am-ը «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփմանը մասնակցող ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ե՞րբ է ավարտվելու հին ՀՅԴ-ի մեջ նոր դեմքերի որոնումը ՝ պորտֆելների բաշխման համար:
«Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակաքաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով, կարծում եմ նրանց մի մասը հանգրվանել է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունում, Հանրապետականում էլ հաստատ հանգրվանել է, տեսնում եմ նաեւ ընդդիմադիր կուսակցություններում, այնպես որ վստահ եմ, Դաշնակցությունում էլ կան: Եթե խոսքն ուզում եք տանել կոալիցիային, այստեղ պետք է դնենք վերջակետ ու չենք խոսի, շնորհակալություն»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ