Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ »

Փետրվար 06,2016 11:53

Փետրվարի 6-ին  «Կոնգրես» հյուրանոցում կայացավ  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց,  որ թերությունների հետ դպրոցները մենակ չեն մնա, նախարարությունը հատկապես բովանդակային աջակցություն ցույց կտա «հետ» մնացածներին: Նաեւ հավելեց, որ վարկանիշավորման հիմնական ցուցանիշները չափելի են եւ սուբյեկտիվությունը  նվազագույնի է հասցված: «Նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ, իրականում խնդիրը դրված է դիագնոստիկայի եւ բացահայտման մեջ»,-նշեց նախարարը:

Նա ուրախությամբ փաստեց, որ բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում իրենց տեղն են գտել մարզային դպրոցները, դրանք Շիրակ, Սյունիքի, Լոռի մարզերից են:

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով` ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական, բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական, գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան, դ/ ըստ սովորողների թվի  – մեծ, միջին և փոքր:

Ինչ վերաբերում է պետական տարրական եւ ոչ պետական հիմնական դպրոցներին. վարկանիշավորում չի կատարվել՝ դրանց սակավաթվության պատճառով:
Վարկանիշավորման համակարգի 2015 թ. արդյունքները ներկայացված են արդեն գործող՝ https://schoolrate.armedu.am  ինտերնետային կայքում:

Քաղաքայի մեծ եւ միջին  հիմնական դպրոցների առաջին եռյակում Մխիթար Սեբաստացին է, Գյումրի Բայրոնի անվան թիվ 20  դպրոցը, Միսաք Մանուշյանի անվան թիվ 48-ը:

Քաղաքային մեծ եւ միջին միջնակարգ դպրոցների եռյակում Գորիսի Բակունցի անվան 1, Վանաձորի Խլղաթյանի անվան 18, Մարալիկի 1 դպրոցներն են:

Վարկանիշավորումն իրականացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Նախարարը ԿՏԱԿ տնօրենին առաջարկեց կատարելագործել մեթոդաբանությունը եւ հետեւել մամուլի հրապարակումներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29