Թեեւ դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է։ Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաեւ՝ Բուլղարիայի, բալթյան երկրների եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։
Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։ Այժմ փոփոխությունների ուշանալը դիվանագիտական ոլորտում կապում են ձեւավորվելիք կոալիցիայի հետ, ասում են, թե հնարավոր է ՀՅԴ-ին դեսպանների պաշտոններ էլ տան, սպասում են գլխավոր հարցը լուծվի, նոր փոփոխություններ անեն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: