Այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենամթերքը թանկացել է 5 տոկոսով: Սա ամեն տարվա համար բնորոշ ցուցանիշ է, սակայն այս անգամ որոշ մթերքների գնաճի տարօրինակ միտումներ են արձանագրվել:
Դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով: Իհարկե այս երկու ամիսներին թանկացումը մեր շուկային խորթ չէ, սակայն ոչ այս չափով: Համեմատության համար նշենք, որ օրինակ անցած տարի հունվարին 2014 թվականի դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել էին ընդամենը 14 տոկոսով: Թե ինչով է պայմանավորված այս մթերքների գնաճի տեմպի կրկնապատկումը, այնքան էլ հասկանալի չէ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: