Սամվել Կարապետյանը որոշել է արցախցիների ընտանիքներում ծնվող յուրաքանչյուր չորրորդ երեխային միանվագ 5 հազար դոլար նվիրել։ Չգիտեմ, թե քանի ընտանիք նման հերոսական որոշում կկայացնի այս բարդ ժամանակներում չորրորդ երեխան ունենալու մասին, սակայն, անշուշտ, քայլը ողջունելի է։ Երբ պետությունն ի վիճակի չէ սոցիալական ակտիվ քաղաքականություն վարել եւ դեմոգրաֆիական խնդիրների մասին հոգ տանել, պետք է անհատներն իրենց վրա վերցնեն այդ գործը։ Թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշակի քայլեր արվում են այդ ուղղությամբ, ասենք՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում ծնողներին հատկացվում է 100 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 200, երրորդ՝ 500, չորրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: