Մարտի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և ՀԱԿ-ը Ազատության հրապարակում առանձին-առանձին կամ միասնաբար։ Այդ օրից սկսած Հայաստանի քաղաքական կյանքում հանրահավաքային դադարը հավանաբար կավարտվի: Համենայնդեպս, շատ են գնահատականներն այն մասին, որ փետրվար-մարտյան հանրահավաքներով կսկսվի ակտիվ քաղաքական սեզոնը: Սակայն որևէ պատկերացում չկա, թե ինչ է նշանակում դա, այսինքն` ինչ է իրենից ներկայացնելու այդ ակտիվ սեզոնը:
Մի կողմ թողնելով յուրաքանչյուր քաղաքական ուժի օրակարգային բովանդակությունը` այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանում պասիվ է հասարակությունը: Եվ պասիվ է ոչ միայն քաղաքական ուժերից հիասթափված լինելու պատճառով, այլ որովհետև այն հարցերը, որ այսօր դրվում են Հայաստանի առաջ, չի համարում իրեն անմիջականորեն վերաբերող: Ավելին, օրինակ` Մաքսային միության հարցում Հայաստանի հասարակությունը համարում է, որ այդ միությանը անդամակցելով իր տնտեսական խնդիրներից շատերը կլուծվեն, այսպես ասած՝ լավ կլինի:
Հայաստանում կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քաղաքացիական նախաձեռնությունները ակտիվ են սոցիալական ցանցերում և ասուլիսների սրահներում, մինչդեռ Հայաստանի հիմնական հասարակությունը կտրված է այդ ամենից: Երևի Բագրատաշենի մաքսակետում կամ օդանավակայանում ասված մի փոքր նախադասությունն ավելի մեծ լսարան ու տարածում կունենա, քան ասուլիսի սրահներում կամ Երևանի հրապարակներում: Որովհետև հասարակությունն այնտեղ է, այսինքն` Հայաստանի դռների մոտ ու պատրաստվում է հեռանալուն՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ« թերթի այսօրվա համարում: