Ժամանակին նրանց, ովքեր դեմ էին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանեց «20-30 ջղաձգվածներ»: Բնութագրումն, իմ կարծիքով, արդար չէ. եվրոպական, ազատական, առաջադեմ արժեքներ դավանելը ջղաձգություն չի, եւ, հուսով եմ, այդ արժեքների կրողները Հայաստանում 30-ից ավելի են՝ թեեւ, անշուշտ, փոքրամասնություն են: Բայց ֆեյսբուքում բացել խումբ՝ «20-30 ջղաձգվածների ակումբ» անվանումով՝ առաջին նախագահին, ինչպես ասում են, «ինադու», նույնպես, կարծում եմ, սխալ է: Թող լինի ազատականների ակումբ, Էրազմի, Մոնտեսքյոյի, Մոնտենի ակումբ, բայց չկրի անվանում՝ առաջին նախագահի «ջգրու»: Մեկ այլ օրինակ. եթե ինձ դուր չեն գալիս գերմանացի փիլիսոփա Կարլ Դյուրինգի հայացքները, ես կարող եմ շարադրել իմ տեսակետները, բայց պարտադիր չէ իմ գիրքն անվանել «Անտի-Դյուրինգ»:
Անձնական, ընտանեկան կյանքում «իրար ինադ ընկնելը» բերում է անիմաստ եւ հաճախ երկարատեւ կոնֆլիկտների: Թե որքան տարածված է դա լրատվամիջոցներում՝ էլ չասեմ եւ օրինակներ էլ չբերեմ՝ տեղ խնայելու համար:
Հետ չի մնում նաեւ Հայ Առաքելական եկեղեցին: Մեր ավանդույթները, մեր մշակույթը քարոզելն, իհարկե, գովելի է: Բայց վերջերս ես նկատում եմ, որ դա արվում է կաթոլիկների «ինադու»: Նրանք Սուրբ Վալենտին են նշում, եկեք մենք էլ Սուրբ Սարգիս նշենք, որպեսզի ժողովրդի մտքից հանենք «օտարների» տոնը: Ես Սուրբ Սարգսին երկու ձեռքով կողմ եմ, բայց երբ մարդկանց ուղեղը մտցվում է ինչ-որ հակադրություն, դա կարող է հակառակ արդյունքի բերել: Հիմա էլ նոր բան է հայտնվել. կաթոլիկները Բարեկենդանի օրն անցկացնում են «կառնավալ», Առաքելական եկեղեցին էլ որոշել է ի՛ր «կառնավալն» անել: Բուն Բարեկենդանն, այո, արժե նշել, բայց մեր՝ հայկական «գործիքակազմով», որն, իմ կարծիքով, ավելի զուսպ է, ինքնամփոփ, ավելի շեշտված հոգեւոր բաղադրիչով:
Հայտնի է 20-րդ դարի նշանավոր բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու թեւավոր խոսքը, որը նա ասել է շատ լավ բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «ինադու». «Եթե Եվտուշենկոն դեմ է կոլխոզներին, ուրեմն ես կողմ եմ»: Որպես կատակ՝ լավ է: Բայց իրականում դրա մեջ ինչ-որ անառողջ բան կա: «Կոլխոզի» կամ որեւէ այլ երեւույթի հանդեպ վերաբերմունքը պետք է բխեցնել հենց ա՛յդ երեւույթի առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի չառնելով, թե ով ինչ է դրա մասին ասում:
Կարդացեք նաև
Հաճախ մարդիկ թե՛ ընտանիքում, թե՛ հասարակական կյանքում ամեն գնով հակառակվելու ձգտումից դրդված իրենց համար բազմաթիվ անհարմարություններ են ստեղծում: Դրա մասին անգամ ռուսական ասացվածք կա. ի հեճուկս տոմսավաճառի՝ կքայլեմ ոտքով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատ անալի (առանց աղ) էր։
Վերոնշյալ մի փաստը ընդհանուր տեղկատվության համար։ Որպես Public service announcement (դաշնակների պատմությունից։):
Ալեքսանդրապոլի պայմանագիր
Ստորագրվել է դեկտեմբերի 3, 1920թվական
— վայր
Ալեքսանդրապոլ, Հայաստա
Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է Վարչապետ 23.11.1920 – 02.12.1920թթ.
Յօդուածի նիւթին հետ ոչ մէկ կապ չեմ տեսներ,
սակայն լաւ, մի քիչ եւս շարունակենք խաղալ այս խաղը
«Կարսն ու Ցյուրիխն ավելի ստորացուցիչ էին, քան Ալեքսանդրապոլը»
«Որևէ պայմանագրի ստորացուցիչ լինելը ավելի ակնհայտ դարձնելու համար պետք է այն համեմատել հայ-թուրքական այլ փաստաթղթերի հետ: Այս տեսանկյունից, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը ստորագրվել է մի կողմից քեմալականների, մյուս կողմից՝ ռուս բոլշևիկների ներխուժման՝ հայ ժողովրդի համար ծանրագույն պայմաններում, ավելի հայանպաստ է, քան 1921թ. Կարսում և կամ 2009թ. Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը:»
https://www.aniarc.am/2015/12/02/alexandrapol-treaty-tatul-hakobyan-column/
Իսկ քանի որ (իբրեւ թէ, անշուշտ…) նպատակը տեղեկատվական է, եղեր, աւելցնենք մի քանի տարրական իրողութիւններ, որոնք բոլորը կարելի է հեշտօրէն գտնել այլազան գիրքերու մէջ`
Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեցաւ, հիմնականօրէն, որովհետեւ՝ կռվիլ ուզող հայ չէր մնացած:
Պատերազի աւարտին,
. Արեւմտահայաստանի կռվողները սակաւաթիւ էին. մեծամասնութիւնը սպաննուած էր նախորդող քառասուն-յիսուն տարիներու (փաստօրէն միայն դաշնակների մասին չէ խօսքը) ազգային ազատագրական պայքարին մէջ, կամ ալ ծերացած էին,
. իսկ Կովկասահայերը (բոլորը զինվորագրեալ), Ռուսական Յեղափոխութեան առիթով, ընդառաջելով Լենինի կոչին, զէնքերը վար դրին, յաղթական ռազմաճակատը լքեցին, եւ գացին տուն:
. Անդրանիկը – այդ օրերուն տակաւին ՀՅԴ-ի անդամ, մօտ երեսուն տարիներէ ի վեր, եւ այդ հեղինակութեամբ՝ Առաջին Կամաւորական Գունդի Հրամանատար –, մնաց մինակ, ափ մը սպառած զինվորներով, մինչեւ Երզընկա հասած ամբողջ ռազմաճակատին վրայ, եւ հետեւաբար ստիպվեցաւ նահանջել: Իր հետ բերելով Ցեղասպանութենէն ճողոպրած ժողովուրդի բեկորներ:
. Անկէ ետք, բոլշեվիկներ Հանրապետութիւնը քաշեցին դէպի Ստալին, մինչ մնացեալ հայերը հաւատացին Արեւմուտքի խոստումներուն, արժէքներուն, եւ մերժեցին անմիջապէս յանձնուիլ Կարմիր Բանակին:
Այս կացութեան մէջ, ամէն դէպքում՝ անդունդի սեմին, օրուայ կառավարութիւնը ստիպվեցաւ ընտրել – իր կարծիքով -երկու Չարիաց փոքրագոյնը:
Հիմա, մէկ դար յետոյ, շա՜տ հեշտ է դատել ու դատապարտել՝ այդ օրերուն, տուեալ պայմաններուն մէջ առնված որոշումներն ու քայլերը:
Քանի որ անգլերէն արտայայտութիւնները սիրում ես, գիտես ի՞նջ կ’ասեն, չէ՞՝ «hindsight is 20/20»
Իսկ քանի որ նաեւ պատմութեամբ եւ տեղեկատվութեամբ հետաքրքրուած ես, եկուր տարրական quiz մը ընենք. ահա հարցումները, որոնց բոլորին պատասխանները առարկայական, անհերքելի իրողութիւններ են՝
1) 1918-ին գոյացաւ Հայաստանի Հանրապետութիւն: Անկէ առաջ, որքա՞ն ժամանակէ ի վեր, անհետացած էր որեւէ հայկական պետութիւն, պետականութիւն:
2) Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան ժամանակամիջոցին, որոնք էի՞ն Կամաւորական չորս Գունդերի Հրամանատարները, եւ անոնք, բոլորը, ո՞ր կուսակցութեան անդամ էին:
3) Ե՞րբ, ո՞ւր եւ ինչպէ՞ս մեռաւ վերոյիշեալ Կամաւորական Գունդերէն երրորդին հրամանատարը:
ՀՅԴ-ն անշուշտ թէ շատ սխալներ գործած է: Ծանր սխալներ:
Սակայն ըսել որ ան միայն ու միայն, բացառապէս, սխալներ գործած է՝ առարկայականօրէն անճիշդ է, անուղղամտութիւն է:
Ամէն անգամ որ հանդիպիմ հակադաշնակցական մոլուցքին, հիւանդագին ատելութեան – իրոք բժշկական վիճակ մըն է -, մի քիչ կը հասկնամ թէ ինչու դաշնակցականները ընդհանրապէս չեն ուզեր արտայայտել իրենց սխալներու ինքնաճանաչումը:
Մեծարգո խմբագիր, հակառակաբանելն, իհարկե,իբրև սոսկ նպատակ, անկիրթ վարմունք է, բայց թույլ տվեք ասել, որ տոնացույցից առած օրինակները հաջող չեն, որովհետև Հայ կաթողիկե եկեղեցին ևս Առաքելականի հետ ապրում է միևնույն տոնական կյանքով և դարերով նշել է սբ. Սարգսի ու Բարեկենդանի օրերը, որոնք ոչ միայն տոնացույցով, այլև մշակութաբանորեն համապատասխանում են սբ. Վալենտինին և Կառնավալին: Այնպես որ, այս դեպքում կարելի է խոսել մշակութային ազդեցության մեխանիզմի արտահայտություններից մեկի՝ մշակութային դիմադրության մասին, ինչը դրական երևույթ է: Ի դեպ, մի ժամանակ էլ Բարեկենդանի ազդեցությունն է եղել այնքան մեծ, որ նա է ազդել հարևան մշակութի վրա, և բառը փոխառվել է արաբերենում, պարսկերենում՝ իբրև Ռամազանի պահքին նախորդող օրվա ցուցիչ,որից էլ, երևի, կամ ուղղակի, անցել է թուրքերենին:
Մեծարգո պարոն Սահակյան: Շնորհակալություն արձագանքի համար: Կխնդրեի Ձեզ նշել որեւէ աղբյուր, որի համաձայն անցյալում Բարկենդանը Հայ առաքելական եկեղեցին նշել է «կարնավալով»: Եթե նման բան եղել է, ուրեմն, ես սխալվում եմ: Եթե չի եղել, ուրեմն այսօրվա «կարնավալը» կազմկերպվում է կաթոլիկներին «ինադու»:
https://www.youtube.com/watch?v=VjPBNUQ1udM
(վստահաբար գիտէք, թմբկահար երգիչին անունը Levon է, սակայն հայ չէ. «Լիվան» կը հնչեն… )
Բարեկենդանի գրեթե բոլոր ազգագրական նկարագրություններից երևում է, որ այդ տոնին հատուկ են որովայնամոլության հասնող խնջույքները, դիմակներով փողոցներում պարելը, կատակելը, ծամածռվելը, թամաշաներ և թատերական իմպրովիզացիաներ սարքելը, պաշտոնական դեմք ու դիրքեր ծաղրելը, հասարակական դերեր ու համապատասխան հանդերձներ փոխելը և այլն, մի խոսքով, աշխարհակարգը գլխի վրա շրջելը: Այս հատկանիշներն ընդհանուր են թե՛ Բարեկենդանի, թե՛ Կառնավալի համար, որովհետև դրանք բխում են իրենց ժողովրդական մշակույթներից, որոնք իրենց ծագմամբ նույնն են կամ նման են, և ոչ թե թելադրված են եկեղեցական կամ պաշտոնական մշակույթներից: Ընդհակառակը, եկեղեցին փորձում է դեմ կանգնել այդ ամենին՝ համարելով քրիստոնյաներին անվայել հեթանոսական վարքագիծ: Նա հանդուրժում է տոնահանդեսը, որովհետև անզոր է ժողովրդական տարերքը զսպելու: Իսկ այն, որ տոնին երբեմնակի մասնակցում էին նաև եկեղեցու երիտասարդ ներկայացուցիչներ, չի նշանակում, որ եկեղեցին պաշտոնականացրել է տոնի ժողովրդական ծիսամասը. հիշենք տոնին տրված մի այլ անվանում արդեն իսկ կրոնավորների տեսակետից՝ աբեղայաթող՝ բայց դարձյալ ժողովրդական ոգով, ոչ թե պաշտոնական: Եկեղեցին, կլինի այստեղ թե արևմուտքում, հանդուրժում է, որ մի օրով աբեղաները մոռանան կարգ ու պաշտոն, հանձնվեն հասարակական տոնական տարերքին՝ դրսևորելով ազատ-արձակ վարքագիծ: Եկեղեցու համար Բարեկենդանը ընդամենը Մեծ պահքին նախապատրաստվելու նախօրեն է, երբ կարելի է մի վերջին անգամ ևս ճոխանալ կեր ու խումով, խինդ ու կատակով՝ առնելով ուրախ կյանքի ևս մի ճաշակ պահքից առաջ: Դրա համար էլ, հունարենից պատճենելու միջոցով, տոնը անվանել են Բարեկենդան, այսինքն երջանիկ կյանք, իսկ ռուսների ընկալմամբ օրը եղել է վերջին առիթը յուղով կերակուր, ասենք, եղ ու բրինձ ուտելու համար՝ Մասլենիցա, բայց ահա, եվրոպացիների աչքին դա տոն է, որի հաջորդ օրը կտրվում են մսից, դրա համար էլ կոչվել է կառնավալ:
Ժամանակ չլինելու պատճառով առայժմ այսքանը կասեի Ձերդ ի գիտություն, հարգելի՛ պարոն Աբրահամյան, հուսով, որ այլևս 19-20 դդ. աղբյուրների կարիքը չեք ունենա, թեկուզ և Ձեր տեղեկացվածություն հանրայնորեն շատ օգտակար է:
Ձեր մտքերը տեղին են: Համաձայն եմ: Երեւի կհիշեք, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց ինչու ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Ժառանգության առաջարկներն ընդունեք` մեկ է դեմ են: Մոտավորապես ԻՆԴԱՈՒՆ է: Իսկ ռուսական ասացվածքը մի քիչ խմբագրել եք. ասում են. տոմսավաճառի ԻՆԴԱԴՈՒ տոմս կառնեմ, ոտքով կգնամ: Ռուսները այդ տրամաբանության մեջ այլ ասացվածքներ էլ ունեն. ԱՀԱ
назло кондуктору – куплю билет, пойду пешком
Выколю себе глаз, – пусть у моей тещи будет зять кривой
назло маме уши отморожу