Լրահոս
Օրվա լրահոսը

Լյարդի բուժման ժողովրդական միջոցներ

Փետրվար 06,2016 11:00

Խորհուրդ է տրվում մեղրին խառնել հաղարջ (1:1 հարաբերությամբ),  ընդունել  ամեն  օր   մեկական   թեյի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ։

Վերցնել 100 գրամ եղեսպակ, 75 գրամ անթառամ, 50 գրամ դառը օշինդր։ Մեկ ճաշի գդալ խառնուրդին` մեկ բաժակ եռման ջուր։ 2-3 ժամ թրմել, քամել, խմել օրական երեք անգամ, կես բաժակ, ուտելուց` 30 րոպե առաջ։

Վերցնել հավասարաչափ անթառամ, մատիտեղ թռչնոց` ճնճղապաշար կամ ծտապաշար, երեսնակ կամ մասուր։ Երեք ճաշի գդալ խառնուրդին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում 3-4 ժամ, քամել։ Խմել օրը երեք անգամ, կես բաժակ` ուտելուց 30 րոպե առաջ։

Դեղնախտի ժամանակ ժողովրդական բժշկությունը առաջարկում է օգտագործել անթառամ ծաղիկը։ Մեկ թեյի գդալ բույսը թրմել մեկ բաժակ եռման ջրում։ Թողնել 2-3 ժամ։ Խմել օրական երեք անգամ՝ 100 գրամ։

Լյարդը, ինչպես նաեւ աղիները մաքրելու համար առաջարկվում է 20 գրամ  ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը խառնել 50 գրամ կիտրոնահյութի հետ եւ խմել մեկ շաբաթ, առավոտյան` քաղցած վիճակում։ Լավ է այդ ընթացքում ուտել անալի, խաշած բրինձ։ Սա նաեւ օգտագործում են լեղապարկը մաքրելու համար, ուստի նախ պարզեք բուն խնդիրը, խորհրդակցեք բժշկի հետ, նոր սկսեք ինքնաբուժում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29