Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացվե՞ն հայկական դպրոցներ Ռուսաստանում

Փետրվար 05,2016 23:03

Հնարավոր է, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում և Կրասնոդարում հայկական դպրոցներ բացվեն:

Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան-Քիշնև-Աստանա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ գիտության և կրթության նախարարության միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տայվոնենը: Հարցը դեռևս բանակցությունների փուլում է:

Ինչ վերաբերում է մեր երկրում ռուսերենի դասավանդմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի և արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանն ընդգծեց, որ օտար լեզուների շարքում ռուսերենը Հայաստանում առաջին տեղում է. «Բոլոր դպրոցներում երկրորդ դասարանից սկսած արդեն ռուսաց լեզու է ուսուցանվում: Չմոռանանք նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի մասին»,- նշեց Տ. Սահակյանը:

ՌԴ գիտության և կրթության նախարարության միջազգային դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Տայվոնենի խոսքով՝ 2011-2015 թվականների ընթացքում Ռուսաստանը մոտ 2.9 միլիարդ ռուբլի է հատկացրել ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի զարգացման համար, իսկ 2016-2017 թվականներին նախատեսում է երեք անգամ ավելացնել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29