Փետրվարի 5-ին «Նավավարում» կայացավ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» վերնագրով աղմկահարույց ֆիլմի «փակ» դիտումը: Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ՝ ցեղասպանության թեմայով նկարված այս ֆիլմում, որն այդպես էլ չհասցրեց անցյալ տարի մեծ էկրան բարձրանալ Հակոբյանի ձերբակալվելու պատճառով, խաղում են մի շարք ճանաչված դերասաններ
Aravot.am-ը սցենարի հեղինակ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ֆիլմը լեցուն դաժան տեսարաններով (հայ կնոջ կուրծք կտրել, ամեն քայլափոխի սրախողխող արված մարդիկ, մարդկանց ողջ-ողջ թաղում եւ այլն): Նա պատասխանեց, որ ֆիլմի հիմքում իրական փաստերի 15 % է ներկայացված, եւ ֆիլմի նպատակն է աշխարհին ցույց տալ թուրքերի իրական դեմքը:
Քանի որ «Հիշողություն» ֆիլմում մի հերոս կար, որի ազգանունը էրդողան էր, ու որը հայկական ծագում ուներ, մեր զրուցակցից հարցրինք, թե ի՞նչ նպատակով է նման հերոս ներմուծել:
Կարդացեք նաև
«Էրդողան անունը համընկել է Թուրքիայի այսօրվա նախագահ Էրդողանի հետ, թող յուրաքանչյուրը ինքը պատկերացնի, թե ի՞նչ ենք նկատի ունեցել…Դա թողել ենք դիտողին, թող ինքը մտածի՝ ում է վերաբերվում խոսքը»,-ասաց նախկին պատգամավորը:
Նա հայտնեց, որ փակ դիտումների արդյունքում պատրաստ է լսել կարծիքներ, որոնք պետք կգան իր հետագա ֆիլմերը նկարելիս: Ինչ վերաբերում է «Հիշողություն» ֆիլմին, Հակոբ Հակոբյանը հույս ունի, որ այն մեծ էկրան կբարձրանա ապրիլ ամսին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հերիք է թուրքերով և քրտերով զբաղուիլ նոյնիսկ հրեաներով զբաղուիլը բոլորովին աւելորդ է,
մեզ երբեք պիտի չսիրեն,միայն պտի գործածեն անցեալին-ներկայիս- և ապագային;
զբաղուինք մեր ժողովուրդով եւ իր ցաւերով;