Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված է. «Նա մի օր պետք է ասի, ով էր կազմակերպել». 1in.am

Փետրվար 05,2016 21:40

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, երկրում լրջագույն տնտեսական-քաղաքական վերափոխումներ են: Մենք արտաքին և ներքին լրջագույն մարտահրավերների առջև ենք, մինչդեռ իշխանությունները փորձում են կոալիցիոն կամ գործակցության ինչ-որ եղանակով միավորվել, նշանվել, ամուսնանալ ՀՅԴ-ի հետ: Սակայն մարտահրավերները այլ օրակարգ էին ենթադրում՝ որ մենք պետք է այլ առաջնահերթություններ մեզ համար ուրվագծեինք, որպեսզի կարողանայինք հնարավորինս անկորուստ դուրս գալ մեր ժամանակների այս ճգնաժամից: Ի՞նչ եք մտածում այս ամենի վերաբերյալ:

– Ես հիշում եմ, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո նույն իշխանությունը գնաց կոալիցիա ձևավորելու: Թե ինչու արեց այդ քայլը՝ պարզ էր. լեգիտիմության բացակայության, սեփական իշխանությունը ամրապնդելու: Այսօր էլ նույն խնդիրը կա Սահմանադրության հանրաքվեից հետո, ու քանի որ դրա ջատագովը Դաշնակցությունն էր, նաև դրա համար է գործող իշխանությունը գնում այդ քայլին: Պետք է հաշվի առնել նաև, որ Դաշնակցությունը կառույցներ ունի ամբողջ աշխարհով մեկ, որոնք տարբեր ժամանակներ տարբեր խնդիրների առումով տարբեր երկրներում կարողանում են որոշակի ակցիաներ կազմակերպել, ազդեցություն ունենալ: Եվ Սերժ Սարգսյանը, հավանաբար, հակված է նաև այդ ազդեցությունը հօգուտ իրեն օգտագործելու:

– Բայց ակնհայտ է, որ մեծ խզում կա դրսի և ներսի Դաշնակցության միջև, և այդ կուսակցության շարքերը չեն կիսում այս քաղաքականությունը:

– Միշտ չէ, որ Սերժ Սարգսյանը իր հաշվարկներում ճիշտ է լինում, այդ հաշվարկը չարդարացրեց իրեն նաև 2008 թվականին՝ այն ուժերը, ովքեր միացան Հանրապետականին, հետո դուրս եկան այդ կոալիցիայից, դարձան թշնամիներ, բարեկամներ, իրար անվանարկեցին, մեկը մյուսին անունով կոչելու կամ չկոչելու խոստումները հետ վերցրին, հետո նորից միացան: Բայց սա քաղաքական գործընթաց է, և այս իշխանությունները միշտ գործել են պահի ազդեցության տակ, և էսօր էս պահին փորձում են կոնկրետ էդ խնդիրը լուծել:

Այստեղ կա նաև Ռուսաստանի դերը. իշխանական բուրգում միշտ հայտնվում են էն կուսակցությունները, էն ուժերը, որոնք իրենց Մեքքան համարում են Մոսկվան, որոնք աղոթելու գնում են Մոսկվա, որոնք իրենց պաշտպանվածությունը նույն իշխանության մեջ տեսնում են Մոսկվայով: Ես բազմիցս կրկնել եմ և ասում եմ. եթե մենք Եվրասիական միության կազմում ենք լինելու, ինձ համար որևէ տարբերություն չկա՝ իշխանությունն ով կլինի, կոալիցիայում ով կլինի, միևնույն է ինձ համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում`

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maga says:

    Մի օր ականջիդ կասի՝ կուրախանաս…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29