ՄԱԷ-ի միլիարդատեր շեյխերից մեկը Թայսոն Ֆյուրիին առաջարկել է Վլադիմիր Կլիչկոյի հետ ռեվանշ մենամարտ անցկացնել իր սեփական զբոսանավում, տեղեկացնում է The Dailin:
Հրատարակությունը շեյխի անունը չի հրապարակում: Միեւնույն ժամանակ նշում է, որ զբոսանավը տեղավորում է 120 ուղեւոր եւ դրա սեփականատերը յուրաքանչյուր տոմսի համար ցանկացել է սահմանել $ 1մլն. գին: Պլանավորված չի եղել մամուլի եւ հեռուստատեսության ներկայությունն այդ մենամարտին: Չի հրապարակվում նաեւ բռնցքամարտիկների վարձատրության չափը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրիտանացին մերժել է առաջարկը՝ հայտարարելով, թե այդպիսի մենամարտը պետք է տեսնի ամբողջ աշխարհը, այլ ոչ թե մի քանի հարյուր հարուստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ sport.img.com.ua