Հայաստանում 2015 թվականին ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի թիվը 2014-ի համեմատ աճել է 3.3%: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում արձայնագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 722 դեպք, իսկ 2014-ին՝ 699 դեպք:
Նախորդ տարի 208 անձ ինքնասպանություն է գործել, 2014-ի համեմատությամբ ինքնասպանություններն 23.8%-ով, իսկ ինքնասպանության փորձերը նվազել են 3.2%-ով:
Ըստ ԱՎԾ-ի, ե՛ւ ինքնասպանությունները, ե՛ւ փորձերն ավելի շատ տղամարդին են կատարել: 2015-ին 283 իգական սեռի ներկայացուցիչ է դիմել ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի, իսկ տղամարդիկ՝ 439:
Ինքնասպանություն գործած 208 անձանցից 47-ը իգական սեռի է եղել, 161-ը՝ տղամարդ:
Ընդ որում, ինքնասպանություն գործածների մեջ մեծ մասը 30-65 տարեկաններն են եղել՝ 108, ինքնասպանություն գործած անչափահասները՝ 7-են եղել, 18-29 տարեկանները՝ 31, 65 տարեկանից բարձրները՝ 62 անձ: Անցյալ տարի ինքնասպանության փորձ է կատարել 514 անձ, որից 160-ը եղել են 18-29 տարեկան, 23-ը մինչեւ 17 տարեկան, 279-ը՝30-65 տարեկան, 42-ը՝ 65 տարեկանից բարձր:
Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի, ինքնասպանություն են գործել ավելի շատ գործազուրկներն ու թոշակառուները, ինքնասպանության փորձի դիմածների մեջ, կրկին գործազուրկներն են:
Ինքնասպանությունների են ավելի շատ դիմել կախվելու միջոցով, ինքնասպանությունների ընդհանուր թվի մեջ հրազենով կամ այլ ռազմամթերքով կատարված ինքնասպանություններն 3.8% են, 11.6% էլ՝ սուր կտրող ծակող կամ այլ գործիքով:
Ինքնասպանության փորձերն ավելի շատ կատարել են դեղամիջոցով կամ այլ նյութերով՝ 31.3%, սուր կտրող ծակող կամ այլ գործիքով՝ 30.9%, բարձրությունից նետվելով`25.9%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ