Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Չինարիի գյուղապետը զայրացած է

Փետրվար 05,2016 20:11

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը վրդովված էր, որ Аravot.am-ի էլեկտրոնային փոստին Չինարիից նամակ է ուղարկվել գյուղի դպրոցի աշակերտների թիվը 30-ով նվազելու մասին: Ս. Սաղոյանն ասաց, որ մտածում է այդ նամակ ուղարկողին դատի տալու մասին:

Գյուղապետը հայտնեց, որ 130 աշակերտ Չինարիի դպրոցն ունեցել է 2012 թվականին: Նրա վկայությամբ՝ աշակերտների թիվը, ինչպես Տավուշի մարզի այլ համայնքներում, աստիճանաբար է նվազել, մինչդեռ Aravot.am-ին ուղարկված նամակում ներկայացված է, որ դպրոցի աշակերտների քանակը միանգամից 30-ով է պակասել: Գյուղապետի խոսքերով՝ ներկայումս գյուղի դպրոցի աշակերտների քանակը 99 է:

Ս. Սաղոյանն ասաց, որ աշակերտների թվաքանակի նվազման պատճառով Չինարիի դպրոցում աշխատողների կրճատում չի եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29