Իրանում այսօր ավարտվեց Ֆիրդուսիի անվան շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Եզրափակիչ տուրից առաջ մեր շախմատիստները 6,5-ական միավորով բաժանում էին 3-4-րդ տեղերը եւ եզրափակիչ տուրում հաղթելու դեպքում կարող էին հավակնել մրցանակային տեղերի: Սակայն երկուսն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,0-ական միավորով ի վերջո գրավեցին 8-րդ եւ 10-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport.am-ի