ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք, ժողովրդական ու աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը վերահրատարակելու է աշուղ Ջիվանու անհայտ երգերի ժողովածուն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը. «Այդ երգերն առաջին անգամ հրատարակվել են 2009 թվականին: Վերախմբագրել եմ՝ հրատարակչական վրիպակներ կային»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ստեղծել է նաեւ մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի». «Առաջիկայում հրատարակվելու է դրա 4-րդ՝ «Աշուղ Ջիվանի» հատորը: Այն ներառում է 40 երգ»:
Պողոսյանը տեղեկացրեց, որ հատորյակի հավաքչական աշխատանքն իրականացնել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի հայկական համայնքներում. «Բայց հիմնական աղբյուրս եղել է Ջիվանու արխիվը, որը պահվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ