Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. ԱՄՆ-ն ակնկալում է, որ ընտրախախտումների մասով դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր.. «Ազատություն»

Փետրվար 05,2016 17:27

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանում է «Ազատության» հարցերին․

«Ազատություն» ․ – ԱՄՆ-ը, Եվրամիությունը բազմիցս հորդորել են Հայաստանի իշխանություններին պատշաճ քննություն անցկացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում տեղ գտած ընտրախախտումների կապակցությամբ: Չնայած առկա են դիտորդների, լրագրողների բազմաթիվ հաղորդումները ընտրախախտումների վերաբերյալ, առայսօր միայն մեկ հոգի է դատարանի վճռով պատժվել, այն էլ՝ պայմանական պատիժ է ստացել, ևս վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Միացյալ Նահանգների կառավարությունը ինչպե՞ս է գնահատում 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընտրախախտումների կապակցությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Ռիչարդ Միլս․ – Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը:

Օգտվելով այս առիթից՝ մենք նաև կրկին կոչ ենք անում ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին նոր ընտրական օրենսգրքում ներառել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները Հայաստանի ժողովրդի կողմից դիտարկվեն որպես արժանահավատ, լեգիտիմ և իրենց կամքի իրական արտացոլում հանդիսացող ընտրություններ:

«Ազատություն»․ – Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քաղաքական բանտարկյալ են համարում ազատազրկված Շանթ Հարությունյանին ու իր համակիրներին, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին: Հայտնի է, որ վերջին շրջանում այդ մարդիկ դիմել էին հացադուլի և ջրադուլի՝ բարձրաձայնելով բանտում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների, ազատազրկման վատ, անապահով պայմանների մասին: Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ի կառավարությունը նշված անձանց բանտարկված լինելու փաստի առնչությամբ: Հորդորե՞լ եք արդյոք Հայաստանի իշխանություններին՝ վերացնել նրանց ազատազրկումը կամ բարելավել բանտարկության պայմանները:

Ռիչարդ Միլս․ – ԱՄՆ-ի դեսպանությունը տեղյակ է և շարունակում է երկու գործերին էլ հետևել: Մենք հնչեցրել ենք մեր մտահոգությունը նախնական կալանքի, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվողներին դատապարտյալների հետ պահելու փաստի վերաբերյալ. այս խնդիրը նաև հիշատակվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2014 թվականի զեկույցի հայաստանյան հատվածում: Մենք ողջունում ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա հստակեցրեց կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում պարոն Սաֆարյանի ապահովությունը երաշխավորելու իր հանձնառությունը:

Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29