Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից պահանջում են բացահայտել քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած անձանց անունները

Փետրվար 05,2016 17:22

2015 թվականի hունիսի 23-ի առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում ոստիկաններն անհամաչափ ուժի կիրառմամբ՝ ցրել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։

Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների կողմից հարձակման և ծեծի են  ենթարկվել բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատակիցներ: Կոտրվել կամ վնասվել են վերջիններիս տեսանկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ: Ընդհանուր առմամբ Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել  200 ցուցարար և 13 լրագրող ու օպերատոր:

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք,  որ 2015թ. հունիսի 23-ին  խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած, վատ վերաբերմունք դրսևորած,  ոստիկանների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացի նկատմամբ հանրային արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք

Գործուն միջոցներ ձեռնարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար, և նրանց վերաբերյալ տեղեկությունները  տրամադրել գործում ներգրավված քաղաքացիներին, նրանց փաստաբաններին և հանրությանն ընդհանրապես։

Կոչ ենք անում անհատներին, հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և ողջ հանրությանը միանալ սույն հայտարարությանը և դրսևորել հանրային պահանջ  2015թ. հունիսի 23-ի դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Հայտարարությունը ստորագրել են․

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Կրթության Ասպարեզ» ՀԿ

«Մենք Պլյուս» սոցիալական ՀԿ

«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

«Վելես» Իրավապաշտպան ՀԿ

«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Արաքս Մելքոնյան-փաստաբան

Տիգրան Սաֆարյան-փաստաբան

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Լիլիթ Հովհաննիսյան-անհատ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դավիթ Սիմոնյան-անհատ

«Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29