Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը զայրացրել էր Օպերայի մի խումբ աշխատակիցների։ Նրանք այսօր հավաքվել էին Օպերայի բակում՝ հայտնելով, որ Անդրանիկ Արզումանյանը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է իրականում կատարվում թատրոնում։
Հիշեցնենք, թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է, ինչն էլ դարձել է որոշ երաժիշտների դժգոհության պատճառ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ