Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը: Ինչպես հայտնի է, նիստում իշխող քաղաքական ուժը պետք է հստակեցներ Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի հարցը: Նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ՄԻՊ-ի պաշտոնում ներկայացնելու են ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Այսպիսով, այժմ ՄԻՊ-ի պաշտոնի հավակնորդները 4-ն են՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Մակար Եղիազարյանը, նրան առաջադրել է ԲՀԿ խմբակցությունը, Նարեկ Ալոյանը, որին առաջադրել է Տիգրան Ուրիխանյանը եւ Արման Թաթոյանը:
Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանում են ՀՅԴ եւ ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունները, նրան «համակրում» է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ փետրվարի 9-ը, ժամը 18.00-ն է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը հասկանալով, որ միևնույնն է ընտրվելու է խորհրդարանական մեծամասնության կազմող ՀՀԿ-ի թեկնածուն, խիստ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելով, կփորձեն հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ իրենք էլ հոգով-սրտով ընդդիմադիր կուսակցություն են:
Մյուս կողմից, այդ քայլով նրանք ՀՀԿ-ին կարող են նաև զգուշացնել, որ կոալիցիա կազմելիս իրենց հետ լուրջ չվերաբերվելու դեպքում, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք նույն կերպ կարող են միանալ ընդդիմադիրներին և ՀՀԿ-ի համար դժվարություններ առաջացնել:
կ’առաջարկեմ որ հետեւեալ ձեւով կատարվի ընտրությունը՝
https://www.youtube.com/watch?v=I_mb_c8su7k