Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը դիմում է ինստիտուցիոնալ ընդդիմությանը եւ խնդրում համախմբվել

Փետրվար 05,2016 15:46

«Մենք այսօր հայտնվել ենք այն նույն վիճակում, որում էինք 1915 եւ 1922 թվականներին, Ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո: Մարտի 1-ից հետո մենք նույն վիճակում հայտնվեցինք, անտարբեր վերաբերմունքի արժանացանք: 10 հայ երիտասարդ է զոհվել Երեւանի փողոցում, միայն այն բանի համար, որ նրանք փողոց էին դուրս եկել»,- այս մասին «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ երիտասարդներն ընդամենն անհանգստացել էին այն բանից, թե ինչ է կատարվում, բողոքում էին ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից. «Սա մեր արժանապատվության հարցն է, հայ մարդու արյունը չի կարելի շաղ տալ ջրի նման փողոցներում եւ անպատիժ մնալ»:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի Հայաստանը նշելու է անկախության 25-ամյակը. «Մինչեւ այդ խորհրդանշական հանգրվանին հասնելը մենք պետք է կարողանանք վերաբացել մարտի 1-ին պատասխանատուներին, կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու էջը: Որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ, դիմում ենք խորհրդարանի ընդդիմությանը կամ ինչպես այսօր ընդունված է ասել, ինստիտուցիոնալ ընդդիմությանը, որպեսզի իրենք ընդունելով այս օրակարգը, համախմբվեն մարտի 1-ին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29