Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Շատ ծանր վիճակում է հայտնվել Թուրքիան»

Փետրվար 05,2016 15:42

«Կարող ենք պնդել, որ տարածաշրջանը կանգնած է սիրական ճգնաժամի զարգացման նոր փուլի առջեւ»- փետրվարի 5-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ այդ փուլը պայմանավորված կլինի նրանով, որ Սիրիայում կտեղակայվեն այլ երկրների ցամաքային ուժեր, առաջին հերթին՝ Սաուդիան Արաբիան, որն արդեն հայտարարել է, թե պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայի տարածքում:

«Գնալով շատանում են լուրերը այն մասին, որ Թուրքիան կուտակում է զինված ուժեր Սիրիայի սահմանի մոտակայքում: Սա ոչ միայն ռուսական գլխավոր շտաբի հայտարարությունն է, այլ նաեւ արեւմտյան մամուլը վերջին օրերին շատ հաճախ գրում է այդ մասին: Այսինքն՝ մենք տեսնում ենք նաեւ Թուրքիայի կողմից այդ տարածքում զինված ստորաբաժանումներ տեղակայելու ցանկությունը»,- ասաց նա:

Նա նշեց, թե համարում է, որ թուրքական քաղաքականությունը Սիրիայում ինքնաոչնչացման վտանգի առաջ է կանգնած, քանի որ իրենց առջեւ դրված նպատակները չեն կատարվել. «Սիրիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ հաստատվել էր թուրքական զինյալների հսկողությունը՝ օգտագործելով իսլամամետ խմբավորումները, ըստ էության, պարտություն են կրել, եւ գնալով թուլանում են նրանց դիրքերը: Այսինքն՝ շատ կարեւոր հանգամանք է, Թուրքիան կորցնում է հսկողությունը թուրք-սիրիական այն հատվածի վրա, որը նրան հնարավորություն էր տալիս եւ գտնվում էր իր ձեռքում: Հնարավորություն էր տալիս որոշակի ազդեցություն ունենալ Սիրիայի ճգնաժամի վրա: Սա վկայում է այն մասին, որ շատ ծանր վիճակում է հայտնվել Թուրքիան՝ Սիրիայի ճգնաժամի հետ կապված բոլոր խնդիրներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29