Փետրվարի 4-ին, ժամը 13.20-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել 1949 թ. ծնված Նինա Պ.-ն և հայտնել, որ ոմն Արթուր քանդել է իրենց ավտոտնակն ու գողացել տանիքի ամրանները և ներկա պահին գտնվում է այնտեղ:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թ. ծնված Արթուր Շ.-ն գողացել է Նինա Պ.-ին պատկանող քարե ավտոտնակի տանիքի ամրանները` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2015 թ. հոկտեմբերի սկզբներին գողացել է նաև նշված ավտոտնակին կից ավտոտնակներից մեկի թիթեղյա դուռը, 14 ամրան և երկաթգծի ռելս, մեկ այլ ավտոտնակից` 21 ամրան, որից 14-ը` 10.000 դրամով վաճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արծրունի:
Գողոնը վերցվել է:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: