Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանն առաջարկել է «2016 թվականը հավասար հնարավորությունների տարվա» շրջանակում քաղաքային ծրագրից դուրս հանդես գալ մեկ այլ նախաձեռնությամբ

Փետրվար 05,2016 15:16

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի առաջին նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների նախագահներն ու անդամները:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ օրակարգի քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագիրը:

Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները, ներկայացնելով իրենց կարծիքներն ու առաջարկությունները, նշել են, որ ուսումնասիրելով ընթացիկ տարվա ծրագիրը` եկել են այն եզրակացության, որ այն կազմվել է նախորդ տարիների ծրագրերի շարունակականության սկզբունքով, սակայն 2016-ի ծրագրում մի շարք նոր գաղափարներ ու նախաձեռնություններ են ներառվել: Այդ առումով ծրագիրը որակվել է որպես արդյունավետ ու միտված հատուկ կարիքներով մարդկանց կյանքի պայմանների էլ ավելի բարելավմանը:

Խոսելով ծրագրի դրույթների մասին՝ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի և հանձնաժողովի համատեղ կյանքի կոչված ծրագրերն իսկապես շարունակական կլինեն ու նաև միտված նոր գաղափարների իրագործմանը: Այս տարի ևս սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածության ծրագրերում առաջնահերթության կարգով կներառվեն հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները:

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանն առաջարկել է «2016 թվականը հավասար հնարավորությունների տարվա» շրջանակում քաղաքային ծրագրից դուրս հանդես գալ մեկ այլ նախաձեռնությամբ`ի նպաստ ոլորտի շահառուների:

Քաղաքապետի առաջին տեղակալը համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է համագործակցել առաջարկի շուրջ և ներկայացնել միջոցառման ձևաչափ, որում պարտադիր հաշվի կառնվեն մշակութային, սոցիալական և հոգևոր բաղադրիչները:

Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պետերին էլ հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հետ:

Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի ծրագիրը հաստատվել է միաձայն: Ծրագիրը կներկայացվի Երևանի քաղաքապետի վավերացմանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29