Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք և կենցաղային իրեր գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վերջիններս կալանավորված են:
Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք Վանաձոր քաղաքի բազմաթիվ տներից կատարել են համանման մի շարք գողություններ ևս:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն