Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Իրան-Հայաստան հարաբերությունները անվտանգության տեսակետից կարեւորագույն նշանակություն ունեն»

Փետրվար 05,2016 14:59

«Անկախության այս ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ Իրանի համար Հայաստանի դերը չափազանց մեծ է»,- փետրվարի 5-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում դեռ չեն ընկալում Իրանի դերը, եւ չգիտես, թե ինչու Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս, խոսում են միայն տնտեսական հարաբերությունների մասին. «Մենք պետք է հասկանանք, որ Իրան-Հայաստան հարաբերությունները անվտանգության տեսակետից կարեւորագույն նշանակություն ունեն, որովհետեւ Հայաստանը մեկ այլ անվտանգության համակարգի մեջ է գտնվում: Իրանը կարծես թե փնտրտուքների մեջ է, թե ինչպիսի համակարգ կառուցի, այսինքն՝ այն համակարգները, որոնք այսօր մեզ մոտ կան, բավականաչափ թույլ են, եւ Իրանը կարիք ունի հյուսիսային սահմաններում ունենալ հզորագույն, անվտանգ կառույցներ»:

Աղասի Ենոքյանը ընդգծեց, որ Իրանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի պահպանման հարցում. «Այս ամենը պետք է դեռեւս վերլուծվի, գնահատվի, բայց հենց Իրանի մասին խոսք է գնում, անմիջապես խոսում են երկաթգծի մասին, որի մասին քանի տարի է խոսում են եւ չի իրականանա, խոսում են գազամուղի մասին, որը պատրաստ է, բայց չգիտես, թե ինչու չի իրականանում, եւ ոչ ոք չի խոսում քաղաքական հարաբերությունների մասին: Սա երեւի ամենակարեւորն է, դա իսկապես Հայաստանին թռիչքաձեւ զարգացման հնարավորություն կտա, եթե այս ամենը ճիշտ իրականացվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29