«Ես զարմացած եմ, որ կոալիցիայի մեջ լայն քննարկվում են պորտֆելները. բանակցում ենք դաշնակցական գործընկերների հետ, պորտֆելների հարցը դեռ չի քննարկվում: Բնական է, որ բանակցություններից հետո կքննարկվի նաև պորտֆելների հարցը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը`հավելելով. «Մենք միասին ճանապարհ ենք գնում, և եթե լինի կոալիցիոն համագործակցություն, ապա դա նշանակում է, որ միասնական պատասխանատվություն պետք է լինի, քանի որ պետք է լինի պատասխանատվության բաժանում: Չեմ կարծում, որ կարճաժամկետ համագործակցությունները լինում են արդյունավետ, մենք այս պահին խնդիր չենք լուծում, 2017 թվականն ինձ համար նույնպես կարճաժամկետ է»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն`անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ընթացքին, այն համեմատել էր սիրային սերիալի հետ: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես հակադարձեց ընդդիմադիր գործընկերոջ հեգնանքին. «Բոլոր տանը մնացածները նման բան են ասում, եթե իրենց չկա առաջարկություն»:
Ի դեպ, այս պահին ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստ, որից հետո ՀՀԿ-ն կհայտարարի ՄԻՊ-ի իր թեկնածուի անունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ոնց հասկանում ենք, իրանք շուտվա մարդի գնացած են